Սուրբ Սոֆիայի տաճարում հուլիսի 15-ին հնարավոր է տեղի ունենա առաջին նամազը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատվերով անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության մեծ մասը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին: Այս մասին գրում է haberler.com կայքը:
Հարցման արդյունքների համաձայն` երկրում իշխող «Արդարություն և զարգացում» և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների ընտրազանգվածի 90%-ը կողմ է տաճարը մզկիթի վերածելուն, մեկ այլ ազգայնական «Լավ» կուսակցության ընտրազանգվածից գաղափարին կողմ է արտահայտվել 70%-ը, իսկ երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրազանգվածից կողմ է արտահայտվել 40%-ը:
Դեմ արտահայտվածներն իրենց կարծիքը հիմնավորել են տաճարը մզկիթի վերածելու հետևանքով միջազգային հարաբերություններում առկա ռիսկերով և Եվրամիության հնարավոր բացասական արձագանքով:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Սուրբ Սոֆիայում առաջին նամազը կարող է տեղի ունենալ հուլիսի 15-ին, նույն օրը ծրագրվում է տաճարին մզկիթի կարգավիճակ տալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ