Նյու Յորքի նահանգապետը հայտնել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը գրանցելու մասին
ԱՄՆ Նյու Յորք նահանգում վերջին մեկ օրում 32 մարդ է մահացել կորոնավիրուսից: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախանգապետ Էնդրյու Կուոմոն՝ հավելելով, որ այդ տվյալը «նահանգում գրանցված նվազագույն ցուցանիշն է համաճարակի բռնկման պահից ի վեր»:
«Մենք արեցինք դա, մենք ընտրելացրել ենք գազանին, ներկա պահին մենք 180 աստիճանով փոխել ենք իրավիճակը»,- ասել է Կուոմոն:
Վերջին տվկալներով՝ նահանգում հոսպիտալացված հիվանդների թիվը կազմում է 1734 մարդ, որը ևս նվազագույն ցուցանիշն է մարտի 20-ից ի վեր:
Նահանգապետը նկատել է, որ Նյու Յորքը երկրի ամենից շատ տուժած նահանգի կարգավիճակից անցել է ամենացածր ցուցանիշներ գրանցածի, որը վերջինս «դրամատիկ» անցում է անվանել:
ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակման 2 122 399 դեպք է արձանագրվել, որոնցից ավելի քան 116 հազարը՝ մահվան ելքով:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից