ԱՄԷ-ում ի հայտ կգա մարսյան քաղաք
Դուբայը մտադիր է իրագործել «ամենաայլմոլորակային» ճարտարապետական նախագիծը: CNN-ի հաղորդմամբ՝ 2017 թվականին ԱՄԷ-ում հայտարարել են հաջորդ 100 տարվա ընթացքում Մարս-ը գաղութացնելու իրենց հավակնությունների մասին: Սակայն ճարտարապետներն արդեն պատկերացնում են, թե ինչ տեսք կարող է ունենալ մարսյան քաղաքը, եւ պատրաստվում կառուցել այն անապատում՝ Դուբայի սահմաններից դուրս:
Մարս Science City-ն ի սկզբանե պլանավորվել էր տեղակայել անապատում 176 000 քառակուսի մետր տարածքում, ինչը կազմում է ավելի քան 30 ֆուտբոլային դաշտ: Դրա կառուցումը կարժենա 135 միլիոն դոլար:
Bjarke Ingels Group-ի ճարտարապետներին խնդրել են մշակել քաղաքի նախատիպը, որը պիտանի կլինի Մարս մոլորակում կյանքը կրկնօրինակելու համար, այնուհետեւ ադապտացնել այն Էմիրատների անապատում շահագործման համար:
Մարսն ունի նոսր մթնոլորտ եւ չկա գլոբալ մագնիսային դաշտ, այդ պատճառով վնասակար ճառագայթումից պաշտպանությունը գրեթե բացակայում է: Մարս մոլորակի ջերմաստիճանը խնդիրներից եւս մեկն է՝ -61 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Նոսր մթնոլորտը նաեւ նշանակում է, որ օդը քիչ է, այդ պատճառով հեղուկներն արագորեն վերածվում են գազի. չնայած ցածր ջերմաստիճանի՝ չպաշտպանված մարդու արյունը Մարսի վրա կարող է եռալ:
Bjarke Ingels Group-ի գործընկեր Յակոբ Լանգեն հայտարարել է CNN-ին, որ իր թիմի հետ միասին պատրաստվում է հաղթահարել Կարմիր մոլորակի խնդիրները:
Քաղաքը կսնուցվի եւ կտաքացվի արեւային էներգիայի օգնությամբ, իսկ նորս մթնոլորտը կարող է փաստորեն օգնել պահպանել ջերմաստիճանը:
Քաղաքում շենքերը կկառուցվեն եռաչափ տպիչի միջոցով, իսկ սենյակները կպաշտպանեն վնասակար ճառագայթումից եւ մետեորներից:
«Ապագայում Մարսի վրա դուք կունենաք ստորգետնյա տանիք ստորգետնյա քարանձավում, որը նման կլինի ակվաիրումի՝ դրա շուրջ լողացող ձկներով»,-ասել է Լանգեն: Ջրային պատուհանները կպաշտպանեն բնակիչներին ճառագայթումից՝ թույլ տալով, որ լույսը ներթափանցի ստորգետնյա սենյակներում:
Mars Science City-ում կլինեն ուսումնական հաստատություններ, թանգարաններ, ամֆիթատրոններ եւ գրասենյակային տարածքներ համատեղ աշխատանքի համար:
Դեռեւս հայտնի չէ, թե երբ կսկսվի կառուցապատումը, ներկայում մանրամասն ուսումնասիրվում են առանձնահատկությունները, որն անհրաժեշտ է բյուջեն եւ քաղաքի մակերեսը հստակեցնելու համար:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից