Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Ա․Գամկղրելիձե
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը Հայաստանին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է», ասել է Ա․Գամկրելիձեն, որի տեղեկություններով՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացքում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները:
«Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը», ասել է նա:
Aliq.ge-ն հիշեցնում է, որ Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ