Կենդանաբանական այգուց պանդա է փախել
Կոպենհագենի կենդանաբանական այգու հսկա պանդաներից մեկը երկուշաբթի առավոտյան փախել էր եւ շրջում էր այգում, մինչեւ աշխատակիցները կարողացան հանգստացնել նրան եւ հետ տանել, հայտնում է AP-ն:
7-ամյա արու Սին Էրը, որն անցյալ տարի էր բերվել կենդանաբանական այգի, փախել էր՝ մենակ թողնելով Մաո Սան անունով որձ պանդային: Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Բենգտ Հոլսթն ասել էր, որ տեսագրության մեջ աշխատակիցները տեսել են, թե ինչպես է «արու պանդան վերեւ բարձրանում մետաղական ձողի վրայով, որը երեք շարք էլեկտրական լարերով է պատված, իսկ հետո դուրս է գալիս այգի»:
Նրա խոսքով՝ կենդանաբանական այգին քննարկում է ցանկապատի շուրջ անվտանգության համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, «որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...