Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը

Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստան

Եղբայրության սոս որպես

Մեր վրաց ընկերը, իմ եղբայր Գեորգի Մոմցելիձեն հետևողական ինձ էր փնտրում, և երեկ մենք խոսեցինք։ Իր երիտասարդ ընտանիքի՝ սիրելի կնոջ՝ Թիկոյի ու չորս երեխաների անունից, Թբիլիսիի իր ղեկավարած, թիվ 98 մեր գործընկեր դպրոցի անունից մեր շուտափույթ հարաբերությունների-կամուրջների բնականությունը, բանուկությունը վերականգնելու անկեղծ ողջույններ է փոխանցում, իսկ ինձ՝ իմ ընտանիքով, թեկուզ հիմա, պատրաստ է գալ ու ուղեկցել Թբիլիսի։

- Վրաստանի դռները բոլորիդ առաջ միշտ բաց են, բատոնո Աշոտ, փոխանցեք, խնդրեմ։
Բայց իմ միտքը Վրաստան ուղևորության վրա չի կենտրոնանում, Հայաստանում այս պահին բոլորս անելիք ունենք։
Մեր առողջապահական համակարգն այնքան կենսունակ է ու արժանապատիվ, հայաստանյան հասարակությունն այնքան կարող է ու կենդանի, որ չի հաշտվի որևէ պատճառաբանությամբ հիվանդանոցի, հիվանդասենյակի, բժշկի հերթի սպասող տասնյակ ու տասնյակ մարդու փաստի հետ, ինչ է թե՝ մեզ անծանոթ վիրուս է, թեկուզ՝ թագով, հայտնվել մեր կյանքում։ Ամեն ինչ բացատրություն ունի, բայց սա, որ օրը ցերեկով, մեր աչքի առաջ մեր հարազատը անհետաձգելի բուժօգնության, բժշկի կարոտ լինի, երբեք։ Մեռած հո չե՜նք։ Ո՞րն է խնդիրը․ բարեկարգ, համապատասխան հարդարանքով, վատ օգտագործվող, փոխարինելի մակերեսներ չկա՞ն, որ ժամերի ընթացքում կարելի է հատկացնել այս նպատակին։ Հասցեներ ասեք, գիշեր-ցերեկ անենք, դատարկենք, մաքրենք․․․
Թեկուզ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցը, ձեր ընտրությամբ կրթահամալիրի ամեն մի շինություն։ Մեր ձեռքով, մեր գործի հեղինակներով ամեն ինչ անենք, հերթապահենք․․․ Առողջապահական գործի մասնագետներ չկա՞ն, բուժակներ, բժիշկներ։ Փնտրենք մեր մեջ՝ պահեստազորում, ընտանիքներում, աշխատավայրերում։ Կան։ Օր առաջ վերապատրաստեք։ Ձա՛յն հանեք, միջոցնե՞ր չկան։ Կան, իհարկե. մեր, յուրաքանչյուրիս հարազատի ու նրա կյանքի մասին է խոսքը։ Համավարակի դեմ օգնության համար պետական անվճար-երաշխավորից բացի մասնավոր առողջապահական ծառայությունների ցանց ստեղծենք առողջապահական, սկսած թեստավորումից, խորհրդատվությունից...
Ինքնավստահության պակա՞ս կա, ինչ-ինչ պայմանավորվածությունների թելադրա՞նք. կանչեն, ասեն, զանգեն գոնե։ Նեղացվածության, սառը հարաբերությունների, օտարման շրջանը հաղթահարելու կիրակի է։
Անելի՞քը լավ չենք պատկերացնում․ բայց չէ՞ որ կան մարդիկ, որ պատկերացնում են։ Առողջապահական մասնավոր հատվածն այսօր ինքնաբուխ իր վրա է վերցրել հարվածի մի մասը։ Ինչո՞ւ նրանց չներգրավել՝ վարակի հաղթահարման մենեջմենթը գրագետ, միասնական կազմակերպելու համար։
Մեր առողջապահության համակարգի՝ պետական, թե մասնավոր, խոշոր, հայտնի կառույցների ղեկավարներ, առողջապահության հայտնի գործիչներ, համեցեք, առաջ եկեք, պարոնայք Քուշկյան, Բաբլոյան, Արա Մինասյան, Արմեն Մուրադյան, Արարատ Մկրտչյան, Նիկոլայ Դալլաքյան, Արմեն Չարչյան, Ասատուր Ասատրյան․․․ շարունակեք, ինքնառաջադրվեք։ Կներեք որևէ դասակարգման համար. հասարակության, անձամբ ինձ համար կարևոր է ձեզ լսելը։ Վերցրեք, ընդարձակեք ձեր ունեցած-արածը, ձեր շուրջ հավաքեք, որ գործը թափով արվի։ Շնորհակալ ենք։ Կորոնավիրուսը կհաղթահարվի՞ առանց նոր քայլի։ Անծանոթ, քիչ ծանոթ, ինքնուրույն առողջապահական անձնական գործ ստեղծած մասնագետ-կազմակերպիչներ, ավելի լսելի, հետևողական դարձրեք ձեր ազդեցությունը, մասնակցությունը յուրաքանչյուրի․․․ Բաց մի պլատֆորմով հասարակական հսկողության տակ պահենք այս նախաձեռնությունը՝ քաղաքացիական, հումանիստական, առողջապահական՝ յուրաքանչյուրի միանալու պահից։
Վարակի շրջանը, թվում էր, պիտի մեզ օգներ՝ իրար նորից գտնելու՝ հենց մեր ներսում ու նաև մեր հարևանների հետ։ Այսօր հենց պիտի սկսենք գտնել իրար հետ նորից խոսելու, ընդհանուր թշնամուն հաղթելու համար միավորվելու ձևը։ Պատերա՞զմ է, բա թիկունք-քաղաքացիական-մասնագիտական հասարակությունն ինչո՞ւ չի ներգրավվում, բա համընդհանուր զորահավաք-համախմբումը ինչո՞ւ չի հայտարարվում-կազմակերպվում։
Ես պատրաստ եմ այս գործի սուրհանդակը լինելու։ Եղբայր ենք մենք։
Իսկ Երևանից Թբիլիսի մեքենաներով, ուղղաթիռներով, ինքնաթիռով տասնյակ հիվանդ տեղափոխելը կլինի մեր դարավոր եղբայրության ռեստարտը։ Ավելի պահանջված պարտադրա՞նք, երբ այնքա՜ն գործ ունենք երկու ժողովուրդներով անելու։
Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան