Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ազատել իրանցի բոլոր պատանդներին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ռեյ Ուայթին ազատելու մասին, որը բանտարկության էր դատապարտվել անվտանգության խախտման եւ մասնավոր հայցվորների բողոքի հիման վրա, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Կորոնավիրուսի բռնկումից հետո դատական իշխանության ղեկավարի ընդհանուր հրամանով Ուայթն ազատվել է եւ հանձնվել Շվեյցարիայի դեսպանատուն, որը երկրում ներկայացնում է ԱՄՆ կառավարության շահերը»,- ասել է նա: «Նա այս ժամանակահատվածում կորոնավիրուսի որոշ կասկածելի ախտանիշների պատճառով բուժվում էր, այն բանից հետո, երբ պարզվեց, որ կորոնավիրուսի ախտորոշման նրա թեստը բացասական է, նրա ազատման հրամանը կատարվել է»,- հավելել է նա: «Ուայթի ազատման հետ միաժամանակ ազատվել է իրանցի գիտնական Մաջիդ Թահերին, որը Միացյալ Նահանգներում բանտարկված էր կեղծ մեղադրանքով»,- շարունակել է Մուսավին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր Twitter-յան էջում, վկայակոչելով Մաջիդ Թահերիի ազատումը, նշել է, որ «այս գործընթացը կարող է տեղի ունենալ բոլոր բանտարկյալների հետ»: «Իրանցի բոլոր պատանդները, որոնք Միացյալ Նահանգների խնդրանքով պատանդ են վերցվել այլ երկրներում կամ այդ երկրում, պետք է տուն վերադարձվեն»,- նշել է նա:
Թահերին իրանցի բժիշկ է, որը 33 տարի բնակվում է Միացյալ Նահանգներում եւ աշխատում Ֆլորիդայում: ԱՄՆ կառավարությունը նրան մեղադրել էր Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցման մեջ, նա կալանավորված էր գրեթե 16 ամիս:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ