Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մեկ նոր դեպք
Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, ինչպես նաեւ գրանցվել է 4 ասիմպտոմ վարակակիր, ապաքինվել է 5 պացիենտ, ոչ ոք չի մահացել, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագության մեջ, փոխանցում է «ՌԻա Նովոստի»-ն:
Հստակեցվում է, որ հայտնաբերված նոր դեպքը բերովի է եւ գրանցվել է Գուանդուն նահանգում:
Մայրցամաքային Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 83 022 դեպք, ապաքինվել է 78 319 մարդ, հիվանդանոցներում են COVID-19-ով 69 պացիենտներ, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1763, ապաքինվել է 1703 մարդ:
Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից սկսել են հրապարակել նաեւ հիվանդության առանց ախտանիշների ընթացքով դեպքերի մասին տվյալները: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է այդպիսի 4 դեպք, բոլորը՝ բերովի: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 35 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել, բայց հիվանդությանը հատուկ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Շարունակում են հսկողության տակ մնալ 326 ասիմպտոմ վարակակիրներ, սակայն հայտնի չէ, թե Չինաստանում նրանք ընդհանուր քանիսն են եղել համաճարակի ժամանակ:
Հոնկոնգում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակման 1093 դեպք (4 մարդ մահացել է, 1039-ը՝ ապաքինվել), Մակաոյում հայտնաբերվել է 45 դեպք (45-ն էլ արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (7-ը մահացել է, 428-ը՝ ապաքինվել):

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...