Դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ. Փաշինյան
Այս ամեն ինչին հետևելով՝ գալիս եմ մի եզրակացության, որ աշխարհում չկա որևէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին երեք օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։ Այն, ինչ տեսա Ձեր օգնությամբ, կատաստրոֆա է։ Բայց էլի եմ ասում, որ չկա ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել և լուծել այդ հարցը։ Մեր ոստիկանությունը պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, էդ էլ հարց է։ Երբ նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է Հայաստանում։ Չկա ուժային կառույց, ժամացույցի նման աշխատի, չի կարող այս խնդիրը կարգավորել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև վարչապետը դիմեց ուղիղ եթերին հետևող Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, ասելով, որ «Հայփոստ»-ում խայտառակ վիճակ է. «Արարատյան մաքսատուն։ Սա մասշտաբային պրոբլեմ է, սա զուտ կազմակերպչական խնդիր չի։ Կամ եթե նույնիսկ կազմակերպչական խնդիր է, առանձին վերցրած կառույցը, նույնիսկ կառավարությունն ի վիճակի չէ լուծել խնդիրը, եթե այդ խնդիրը մեզանից յուրաքանչյուրն իրենը չի համարում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, որովհետև այս տեմպը մեկ օրում հնարավոր չէ կանգնեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա