Խաղաղ բողոքներն ԱՄՆ-ում «հասկանալի եւ ավելին քան օրինական են». Գերմանիայի արտգործնախարար
ԱՄՆ-ում խաղաղ ցույցերը ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ «հասկանալի եւ ավելի քան օրինական են»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյքո Մաասը՝ հավելելով, որ մտածում է Ֆլոյդի ընկերների եւ ընտանիքի մասին, ով «մահացավ սարսափելի եւ ցնցող հանգամանքներում», փոխանցում է AP-ն:
Ըստ նրա՝ խաղաղ բողոքները միշտ պետք է լուծվեն: Նա հավելել է, որ «խաղաղ բողոքի ցույցը, որին մենք ականատես ենք Միացյալ Նահանգներում՝ բազմաթիվ հուզիչ ժեստերով, այդ թվում՝ ամերիկյան ոստիկանության կողմից, հասկանալի եւ ավելի քան օրինական է»:
«Ես միայն հույս ունեմ, որ խաղաղ բողոքի ցույցերը բռնության չեն հանգեցնի եւ չեն ազդի Միացյալ Նահանգների վրա»: Մաասը նաեւ շեշտել է, որ լրագրողները պետք է իրենց աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան՝ առանց վտանգելու իրենց անվտանգությունը եւ քննադատել է բռնությունը նրանց դեմ:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...