Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը

Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Թոփ-լուրեր

Անլրջության գագաթնակետին

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը, կինը եւ երեք դուստրերը վարակվել են կորոնավիրուսով: Տարօրինակ է, բայց այդ մասին նա հայտարարեց ժպիտը դեմքին, հարուցելով Հհ քաղաքացիների զարմանքն ու տարակուսանքը: 

Սրանով, իհարկե, Փաշինյանը եւ նրա ընտանիքի մյուս անդամները չբավարարվեցին: Թեսթը հանձնելուց հետո վարչապետի դուստրերը հանրային վայրում էին՝ Ենոքավանի հանգստյան գոտում, իսկ ինքը՝ արդեն հիվանդության փաստը հայտնի դառնալուց հետո մասնակցեց քննարկումների, խորհրդակցությունների:

Հիմա այսքանից հետո ինչպես շարքային ՀՀ քաղաքացին լուրջ վերաբերվի կորոնավիրուսային համավարակին: ՀՀ քաղաքացին տեսնում է, որ վարչապետը, որը հիվանդ է կորոնավիրուսով, ոչ միայն չի մեկուսացել, ոչ միայն հիվանդանոցում չէ, այլ անում է այն, ինչ անում էր մինչ հիվանդությունը: Ինչ մտածի ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի մասին, երբ թեսթը հանձնելուց հետո Փաշինյանի աղջիկներն ապրում են ակտիվ կյանքով: Բնականաբար, ՀՀ քաղաքացին մտածելու է, որ կամ կորոնավիրուսն ամբողջովին հորինվածք է կամ եթե կա էլ, ապա իրենից որեւէ վտանգ չի կարող ներկայացնել:

Իսկապես, եթե կորոնավիրուսը լիներ կամ եթե լիներ ծանր հիվանդություն, ապա Փաշինյանը պետք է որ գոնե մեկուսանար կամ այդ լուրը հայտնելուց ժպիտը դեմքին չլիներ: Հիմա ի՞նչ է ստացվում, որ մի կողմից ժողովրդին պարտադրում են այս շոգին քիմիական բաղադրությամբ ձեռնոցներ կրել, անգամ բաց տարածքներում դիմակ կրել, իսկ իրենք թքած ունեն հիվանդության վրա:

Հիմա նայենք պաշտոնական թվերին եւ այն համադրենք Չինաստանի եւ հարեւան Վրաստանի հետ: Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 500 մարդ, մահացել 19: Սրանք պաշտոնական թվեր են: Նույն օրը Վրաստանում վարակվել է ընդամենը երկու հոգի: Հիմա ամենակարեւորը: Համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում վարակվել է 85 հազարից էլ քիչ մարդ: Սա նույնն է, եթե Հայաստանում համավարակի ընթացքում վարակվեր ընդամենը 120 մարդ: Հիշեցնենք, որ Չինաստանում 700 անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում:

Հայաստանում մեկ օրում վարակվում է 500-ից ավելի մարդ: Անգամ Վրաստանն է հայտարարում, որ Հայաստանի քաղաքացիների առաջ չի բացի սահմանը: Սա պետության համար ամոթ է: Եւ այսքանից հետո լրջանալու ոչ մի նշան: Ոչ համավարակի դեմն են առնում, ոչ համավարակին լուրջ վերաբերում, բայց մարդկանց կոչ են անում մնալ տանը, այն էլ սովետական տարիները հիշեցնող ձեւական միջոցառումներով, պարտադրում ձեռնոց եւ դիմակ կրել, երբ այդպես էլ որեւէ մեկը չհիմնավորեց, թե ինչու առողջ մարդը պետք է դիմակ կամ ձեռնոց կրի:

Ավելին, մնում է հարց, թե ինչու արտակարգ դրության ամենասկզբում չպահանջվեցին դիմակներ եւ ձեռնոցներ, երբ սուպերմարկետներում իրար գլխի բարձրացած առեւտուր էին անում, երբ փակվել էին շատ հիմնարկներ, խանութներ, սրճարաններ, ռեստորաններ:

Հ.Գ. Լուսանկարն արվել է այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով հիվանդ է ինքը եւ ընտանիքի անդամները: Իսկ սա երեւանյան զբոսայգիներից մեկն է: Խանութում, բանկերում մարդկանց շնչահեղձ են անում դիմակներով, իսկ զբոսայգում ծուլանում են մարդկանց հորդորել իրար քիթ չմտնել: Դե արի ու այսքանից հետո պատասխանիր հարցին՝ հիմա կորոնավիրուս կա, թե՝ ոչ:

Գեղամ Նազարյան

Top-News.am