Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով
Ռուսաստանը, որը 2019 թվականի մարտին Թուրքիայի գլխավոր գազի մատակարարն էր, այս տարվա մարտին զգալիորեն կրճատել է շուկայական մասնաբաժինը, ինչի հետևանքով միանգամից 4 երկիր շրջանցել է Ռուսաստանին այս ցուցանիշով: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում տալով թուրքական EPDK էներգետիկ կառավարողին:
Անցյալ տարվա մարտին Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական շուկայում կազմել է 33% (1,4 միլիարդ խորանարդ մետր), սակայն 2020 թվականի մարտին այն կրճատվել է մինչև 9,9% (389,7 մլն խորանարդ մետր):
Դեպի Թուրքիա խողովակաշարային մատակարարման առումով Ռուսաստանին շրջանցել են Ադրբեջանը` 23,5% և Իրանը` 14,2%, իսկ հեղուկ բնական գազի մատակարարմամբ` Քաթարը` 20% և Ալժիրը`13,7%: Այսպիսով` Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարող խոշորագույն երկրների ցանկում անցյալ տարվա առաջին հորիզոնականից նահանջել է 5-րդ հորիզոնական: Բացի այդ, Թուրքիա հեղուկ բնական գազի մատակարարման ցուցանիշով Ռուսաստանին է գրեթե հասել ԱՄՆ-ն: Այս տարվա մարտին ամերիկյան կողմից Թուրքիային մատակարարվող հեղուկ բնական գազի ծավալն աճել է 300%-ով, ԱՄՆ-ի բաժինը հասել է 9,4%-ի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ