Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ինչպես մի քանի օր առաջ Ստամբուլի Սկյուտար թաղամասում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դարպասի վրայի խաչը պոկած և գետնին գցած անձին, այնպես էլ վերջին օրերին Հրանտ Դինքի հիմնադրամի աշխատակիցներին և Դինքի հարազատներին ու փաստաբանին մահվամբ սպառնացող սադրիչին:
«Քուզգունչուքում (Սկյուտար թաղամասի թուրքական անվանումն է) եկեղեցու խաչը կոտրած սադրիչը ձերբակալվել է 24 ժամվա ընթացքում: Ձերբակալվել է նաև Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնացող սադրիչը: Մենք չենք հանդուրժի սադրանքները: Վստահեք թուրքական ոստիկանությանը»,-գրել է թուրք նախարարը:
Սոյլուի հայտարարությանն անդրադարձել է Թուրքիայի Միլլի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը:
«Մենք ձեզ չենք ասի կեցցեք, քանի որ դուք ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր իսկ ստեղծած ատելության ճահճից: Այս հարձակումները հետևանքն են ձեր վարած ատելության քաղաքականության: Վերջ դրեք ատելության քաղաքականությանը»,-գրել է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել:


















































Փայլանը՝ Չավուշօղլուին. 110 տարի առաջ ձեր աթոռին հայ նախարար էր նստում
Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով․ Կարո Փայլան
Կարո Փայլանն Էրդողանից ներողություն է պահանջում «գյավուր» բառի գործածման համար
Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի
Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ