ԱՄՆ-ը խզում է կապերը ԱՀԿ-ի հետ. Թրամփ
Միացյալ Նահանգները խզում է կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNBC-ը:
«Չինաստանն ամբողջովին վերահսկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չնայած նրան, որ վճարում է տարեկան միայն 40 միլիոն դոլար՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների կատարած վճարներին՝ տարեկան շուրջ 450 միլիոն դոլար»,-ասել է Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ-ն «չի կարողացել իրագործել խիստ անհրաժեշտ բարեփոխում», եւ ԱՄՆ-ն «այսօր կդադարի մեր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ եւ կներդնի այդ միջոցներն աշխարհում ուրիշ նպատակ իրագործելու համար, որպեսզի բավարարի հանրային առողջապահության ոլորտում հրատապ համաշխարհային պահանջմունքները»:
ԱՀԿ-ի ֆինանսավորումն իրականացվում է երկամյա բյուջետային ցիկլերի ընթացքում: ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յասարեւիչի խոսքով՝ 2018 եւ 2019 թվականներին ֆինանսավորման ցիկլի ընթացքում ԱՄՆ-ը վճարել է 237 միլիոն դոլար, ինչպես նաեւ կատարել է կամավորական ներդրումներ 656 մլն դոլարի չափով, ինչը միջինում կազմում է ընդհանուր բյուջեի շուրջ 14,67 տոկոսը:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...