Բրիտանիայի իշխանությունները կսկսեն հետեւել կորոնավիրուսով վարակվածների շփումներին
Այս հինգշաբթի Մեծ Բրիտանիայում կսկսվի իրականացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր պետական ծրագիրը: Ինչպես չորեքշաբթի հայտարարել էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոկը, բրիտանական իշխանությունները թագավորության մեջ կլինեն առաջինը, որոնք կկարողանան բացահայտել այն մարդկանց, ովքեր կարող են վարակված լինել՝ հետեւելով, թե ում հետ են շփվել կորոնավիրուսով վարակվածները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Test and trace ծրագրի կարեւորագույն տարրերից մեկը բջջային հեռախոսների համար հատուկ հավելվածը պետք է դառնա, սակայն այն դեռ պատրաստ չէ մասայական ներդրման համար եւ միայն փորձարկվում է Լա-Մանշում Ուայթ կղզու վրա: Վարակման հնարավոր շղթաներին հետեւել դեռ հնարավոր կլինի մարդկանց միջոցով, այս աշխատանքին պատրաստ է 25 հազար մարդ, որոնք հավաքվել են վերջին ամսվա ընթացքում: Օրական թեստերի անցկացման թիվը շուտով պետք է հասցվի 200 հազարի:
Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած մարդ Մեծ Բրիտանիայում, ում մոտ կորոնավիրուս կհաստատվի, պարտավոր կլինի մանրամասն զեկույց ներկայացնել իշխանություններին այն մասին, թե ում հետ է սերտ շփման մեջ եղել վերջին շաբաթվա ընթացքում: Այս անձանց հեռախոսազանգով կամ SMS-ի միջոցով կտեղեկացվի, որ նրանք պետք է ինքնամեկուսացվեն 14 օրվա ընթացքում եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ պատվիրել ախտանիշների առաջացման դեպքում:
«Այսպիսով մենք կարող ենք համընդհանուր կարանտինը փոխարինել այն անձանց մեկուսացմամբ, ովքեր շփվել են վարակակիրների հետ, եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լոկալ մակարդակում՝ արձագանքելով առանձին բռնկումներին»,- ասել է Հենկոկը ճեպազրույցում: Նախարարը շեշտել է, որ այս պահին կառավարությունը հույսը դնում է թագավորության բնակիչների ազնվության վրա, ովքեր պետք է կատարեն իրենց «քաղաքացիական պարտքը»՝ ենթարկվելով իշխանությունների պահանջներին: Ապագայում խախտողների համար կարող են պատժամիջոցներ կիրառվել, եթե պարզվի, որ մեկուսացման հրահանգ ստացածներից շատերն այն չեն կատարում:
Ինչպես չորեքշաբթի շեշտել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, զոհողությունների շնորհիվ, որոնց ստիպված կլինեն գնալ համեմատաբար փոքր թվով բրիտանացիներ, մնացածները կկարողանան սկսել վերադառնալ նորմալ կյանքին:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...