Մասնագետները պարզել են՝ երբ կսպառվեն Ռուսաստանի նավթի և գազի բնական պաշարները
Ռուսաստանի Դաշնության Հաշվեքննիչ պալատը պարզել է՝ երբ երկրում կսպառվեն նավթի և գազի բնական պաշարները, գրում է eadaily.com կայքը:
Ըստ այդմ՝ նավթի պաշարները կբավականացնեն դեռևս մոտ 35 տարի, իսկ բնական գազինը՝ ավելի քան 50 տարի: Սակայն այս կանխատեսումները չեն ներառում նոր հանքավայրեր հայտնաբերելու հավանականությունը: Խոսքը միայն առայսօր հայտնի հանքավայրերի ընդհանուր պաշարների մասին է:
«Նավթի հայտնաբերված և մշակվող հանքավայրերի պաշարները կբավականացնեն մոտ 35 տարի, սակայն եթե հաշվի չառնենք բարդ արդյունահանվող նավթի պաշարներ, ապա ժամկետը չի գերազանցի 20 տարին: Բնական գազի պաշարները կբավականացնեն ավելի քան 50 տարի, սակայն չոր գազի պաշարներն էականորեն ավելի քիչ են»,-ասվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ նոր հանքավայրերի շահագործումը դանդաղում է անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...