Դուստրը մորը դատի է տվել թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար
Նիդեռլանդներում բնակվող մի կին դատարանի պարտադրմամբ ստիպված է եղել Facebook և Pinterest կայքերից ջնջել թոռների լուսանկարները, որոնք հրապարակել էր առանց երեխաների մոր թույլտվության:
Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջը դատի տվողն իր իսկ աղջիկն է, որը մոր դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքելով, որ ծնողն իր երեխաների լուսանկարները հրապարակել է առանց իր թույլտության:
Մինչդեռ ԵՄ-ում գործող կանոնադրության համաձայն՝ տասնվեց տարեկանը չլրացած երեխաների լուսանկարների առցանց հրապարակումը թույլատրելի է միայն նրանց ծնողների համաձայնության դեպքում:
Աղբյուրը մանրամասնել է, որ սկզբում տատիկը հրաժարվել է զիջել դստերն ու 14, 6 և 5 տարեկան թոռների լուսանկարները տևական ժամանակ չի հեռացրել սոցկայքերից: Երեխաների մայրը ստեղծված իրավիճակի պատճառով նույնիսկ մեկ տարի չի խոսել ծնողի հետ:
Կինը հայցում նշել է, որ չի ցանկանում իր երեխաների լուսանկարները համացանցում տեսնել և որ դրանց հրապարակումն իր անձնական կյանքի իրավունքի լուրջ խախտում է: Մինչդեռ նրա մոր համար այս տեսակետն անընդունելի չէ: Այնուհանդերձ՝ նա ստիպված է եղել կատարել դատարանի որոշումը, ըստ որի՝ կինն այսուհետ թոռների լուսանկարներն առանց համապատասխան թույլտվության հրապարակելու դեպքում ստիպված կլինի տուգանք վճարել. լուսանկարի հրապարակման ամեն օրը «կարժենա» հիսուն եվրո:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...