Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Աշխարհ

Բաքվին օտար է չափի զգացողությունը. «ռամիլ սաֆարովն Ադրբեջանի արժանի որդին է»

Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը որեւէ միջազգային պարտավորություն Ադրբեջանի նկատմամբ չի ենթադրում: Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ադիլ Ալիեւը, հայտնում է Trend-ը:

Նա շեշտել է, որ «ռամիլ սաֆարովն Ադրբեջանի արժանի որդին է, իսկ մեր ցանացած հայրենակիցներից կպատժեր նրան, ով վիրավորել է Ադրբեջանի դրոշը»:

Հենց «աֆեկտով» եւ «վիրավորանքով» էր սաֆարովը փորձում բացատրել իր գործողությունները դատավարության ընթացքում: Սակայն, հունգարացի քննիչները չեն գտել ոչ մի հաստատում կամ նույնիսկ չնչին ապացույց նման պնդումների օգտին: «Վիրավորված» սաֆարովի զոհը քնած էր դաժան սպանության պահին: Ինքը՝ սաֆարովը, ինչպես բազմիցս նշվել է, վերապատրաստում էր անցնում Թուրքիայի հատուկ ստորաբաժանումում: Թվում է, որ ՆԱՏՕ-ի երկիրը վերապատրաստումների չի վերցնում անկայուն հոգեբանությամբ կադրերի:

2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Հրեշավոր հանցագործությունը տեղի էր ունեցել Եվրոպայի կենտրոնում, որտեղ երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Կացնահարելով քնած Գուրգեն Մարգարյանին՝ Սաֆարովը փորձել էր հաշվեհարդար տեսնել նաեւ երկրորդ հայ սպա Հայկ Մակուչյանի հետ: Բարեբախտաբար, նրա սենյակի դուռը կողպված էր: Մինչ Սաֆարովը, «աֆեկտի վիճակում» փորձում էր բացել դուռը, հայ սպային օգնության էին շտապել դասընթացի մյուս մասնակիցները:

Կատարվածից ցնցված Հունգարիայի իշխանությունները մարդասպանին ցմահ բանտարկության էին դատապարտել՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Դատավճիռն ընթերցվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին: Այն, որ Սաֆարովը 30 տարվա ընթացքում զրկվել էր ներման իրավունքից, ակնհայտորեն ցույց է տալիս երկրի այդ ժամանակվա իշխանությունների վերաբերմունքը հանցագործության նկատմամբ: Դատարանում Սաֆարովը փոխել էր իր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարություններից՝ հիմնավորելով դա նրանով, որ լավ չի տիրապետում ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

«Գուրգենն ասել էր, որ ինքը Հայաստանից է, ինչին Սաֆարովը պատասխանել էր՝ «մենք եղբայրներ ենք, ուրախ եմ»: Քանի որ նրանք տարբեր խմբերում էին, շփում չկար, ընդամենը երկու անգամ նույն ավտոբուսում էին հայտնվել էքսկուրսիա գնալիս: Քանի որ հանրակացարանը տղամարդկանց համար էր, տղաները սովորաբար չէին փակում դռները: Այդ օրը բոլորը ֆուտբոլ էին նայում այլ սենյակում եւ ուշ էին վերադարձել: Գուրգենն ապրում էր հունգարացի մի տղայի հետ, իսկ Հայկ Մակուչյանը՝ լիտվացու հետ: Նրանց տարբեր սենյակներում էին բաշխել, որպեսզի անգլերեն լեզվի պրակտիկան ավելի ամբողջական լիներ: Ժամը 5-ի սահմաններում Սաֆարովը ներխուժել էր Գուրգենի սենյակ եւ կացնի 16 հարվածով դաժանորեն սպանել էր քնած տղային: Ինչպես հետաքննությունն ապացուցել էր, կացինը նախապես էր գնվել եւ սրվել: Զարմանալի է, որ նրան հաջողվել էր մտցնել հանրակացարան՝ չնայած տեղադրված մետաղական դետեկտորներին:

Այս դրվագն այդպես էլ չէր պարզվել: Համենայնդեպս, պարզ է, որ ամեն ինչ նախապատրաստված էր, որ խոսք չեր կարող լինել ոչ մի աֆեկտի մասին, չնայած ադրբեջանական կողմը փորձել է դա ապացուցել»,- գործի նյութերից հայտնեց փաստաբան Նազելի Վարդանյանը: - Գործում կա կացինն ու հեսանը գնելու անդորագիրը: Հետո նա սպասել է լուսաբացին: Առաջին հարցաքննության ժամանակ նա պարզաբանել է, որ սպանությունը լուաբացին է կատարել, որովհետեւ այդ ժամին է ամենաամուր քունը լինում: Նա, ըստ երեւույթին, Գուրգենից ամեն դեպքում վախեցել է, որն ամուր, ուժեղ տղա էր: Ցուցմունքներից մեկում Սաֆարովը հայտարարել է, որ Գուրգենին հետեւել է մարզադահլիճում: Սաֆարովը, հավանաբար, մտածել է, թե ինչո՞ւ հայը կարող է այդքան գեղեցիկ լինել: Խանդն ու չարությունը նախապես են եղել, իսկ իրագործված հանցագոծության պատճառը հայ ազգի հանդեպ ատելությունն է»:

2008 թվականին այցով գտնվելով Երեւանում՝ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գյոնցը՝ պատասխանելով այս տողերի հեղինակի՝ Ադրբեջան Սաֆարովի հնարավոր վերադարձի մասին հարցին, նշել էր, որ նման հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ եւ ցնցում էր: Նրա վերադարձի հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը լրջորեն կքննարկվեն: Ամենագլխավոր հարցն այն է՝ արդյոք նա Ադրբեջանում ցմահ ազատազրկման կդատապարտվի՞»,- ասել էր նախարարը:

Սակայն մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ նրան հերոսի կոչում շնորհեցին: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Տարիներ անց ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել՝ արձանագրելով Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում: Ադրբեջանում շտապել են հայտարարել որոշումը չկատարելու մասին, չնայած Բաքվի համար իր միջազգային պարտավորությունների հանդեպ նման վերաբերմունքը նորություն չէ: Հանցագործի շարունակվող հերոսացումը, շարունակվող հայատյացությունը, ստոր հանցագործության հանդեպ անբարոյական վերաբերմունքի դրսեւորումը վերջնականապես պատռում են այդ երկրի ղեկավարության դիմակը: Իսկ անհեթեթ տնտեսական շահերով թելադրված Հունգարիայի խաղերը Ադրբեջանի հետ, ավաղ, պատիվ չեն բերում այդ երկրին եւ չեն բարձրացնում նրա հեղինակությունը: