Կալիֆորնիայում թույլատրվել է մինչեւ 100 մարդու մասնակցությամբ կրոնական արարողություններ անցկացնել
Կորոնավիրուսի պայմաններում կրոնական միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել էին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունների կողմից: Երկուշաբթի օրը CNN-ը հայտնել էր, որ միջոցառումների մասնակիցների առավելագույն թիվը չպետք է գերազանցի 100-ը եւ ցանկալի է դրանք անցկացնել դրսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրոնական գործիչներին խորհուրդ է տրվում տարեց մարդկանց համար արարողություններն անցկացնել միայն հեռակա կարգով: Բացի այդ, միջոցառումներն անցկացնելիս խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ սաղմոսների երգչախմբային կատարումից՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, ինչպես նաեւ՝ զերծ մնալ աղոթքի գրքերից եւ ծեսերի անցկացման հետ կապված այլ իրերից: Եկեղեցիներում հավատացյալների նստարանները պետք է տեղադրվեն միմյանցից մոտ 2 մ հեռավորության վրա:
«Սակայն նույնիսկ սոցիալական հեռավորության կանոնների պահպանման դեպքում տարբեր ընտանիքների ներկայացուցիչների հավաքները կրոնական արարողությունների համար բավականին մեծ ռիսկ է ստեղծում COVID-19-ի տարածման գործում»,- հեռուստաընկերությունը հատված է մեջբերել Կալիֆորնիայի իշխանությունների առաջարկություններից:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որն իր հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.65 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 98 հազար մարդ, այդ թվում ավելի քան 29 հազար մարդ՝ Նյու Յորքի նահանգում եւ ավելի քան 3.7 հազ.՝ Կալիֆորնիայում:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...