Վրաստանում 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից
Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից, հայտնում է Jnews.ge-ն։
Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին:
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆերմերները 2020 թվականի ընթացքում ոռոգման ջուրը կստանան անվճար:
Բացի այդ, վարչապետի հայտարարությամբ, ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը:
«Յուրաքանչյուր ֆերմեր, ում անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, ստեղծել ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգ, պետությունը կհատկացնի այդ ծախսերի 50 տոկոսը, դա կլինի դրամաշնորհ: Ֆերմերներն այս ամենի վերաբերյալ կարող են մայիսի 20-ից դիմել գյուղատնտեսության համապատասխան ստորաբաժանումներ և դա շատ կարևոր է, քանի որ այժմ ընթանում են գարնանային աշխատանքները»,- հայտարարել է Գիորգի Գախարիան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ