Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարեկան 400-ից 450 հազար դոլար կազմող իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես տարեկան 400-ից 450 հազար դոլար իմ ամբողջ աշխատավարձը կառավարությանն եմ տալիս եւ ամենասկզբից էլ տվել եմ: Վերջին չեկը [փոխանցվել է] COVID-ին (կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն) արձագանքմանը ԱՄՆ առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների ջանքերի համար: Սա մեծ պատիվ է»,- իր Twitter-յան էջում նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն իր հրապարակմանը կցել է հղումն այն տեղեկությանը, որ ինքը այս տարվա առաջին եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը՝ 100 հազար դոլար փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարում դեղերի մշակմանը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,64 մլն դեպք, մահացել է 97,7 հազարից ավելի մարդ:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...