Շվեդիայում գործարկվել է առաջին 5G ցանցը
Շվեդիայում կիրակի առաջին անգամ գործարկվել է 5G բջջային կապի նոր սերնդի կոմերցիոն ցանցը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այն գործարկել է Tele2 հեռուստահաղորդակցական ընկերությունը:
«Այսօր մեծ օր է, մենք կարող ենք ցուցադրել առաջին 5G հանդիպումները Շվեդիայում՝ Ստոկհոլմում, Մալմյոյում, Գյոթեբորգում», -ասել է հեռուստահաղորդակցական ընկերության ղեկավար Անդերս Նիլսոնը:
Նորագույն տեխնոլոգիան ապահովում է տեղեկության փոխանցման արագությունը 1 ԳԲ/վայրկյանի մակարդակում, ինչը մոտ 4 անգամ ավելի բարձր է, քան 4G սերնդի պարագայում:
Հինգերորդ սերնդի բջջային կապն ապահովում է առավել բարձր արտադրողականություն: Տվյալների փոխացման ռեկորդային արագությունը հասել է 25 ԳԲ/վայրկյանի, ինչը թույլ տվել իրական ժամանակի ռեժիմում տեսանյութեր հեռարձակել 8K (Ultra HD) կետայնությամբ: Շվեդիան առաջին երկիրն է, որը փորձնական տարբերակով գործարկել է 5G ցանցը:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից