Կիմ Չեն Ընին կրկին կորցրել են
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին կրկին կորցրել են: Հարավային Կորեայում հայտարարել են, որ քաղաքական գործիչը չի երեւացել հանրության առաջ վերջին 3 շաբաթների ընթացքում, գրում է Lenta-ն՝ հղում անելով Yonhap-ին:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,-ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Յո Սանգ-Կին:
Մայիսի 19-ին հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել են որ Կիմ Չեն Ընն աշխատում է առանց արձակուրդների, ծննդյան օրերի եւ նույնիսկ առանց քնի՝ չնայած նրա անհետացման մասին հաղորդագրություններին:
Մայիսի 13-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիմ Չեն Ընը չի երեւացել հանրության առաջ եւ որեւէ հայտարարություն չի արել:
Ապրիլի կեսերին նա բաց է թողել իր պապիկի՝ ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա տոնակատարությունը: Այդ պատճառով խոսակցություններ են հայտնվել նրա հնարավոր մահվան կամ հիվանդության մասին: Սակայն մայիսի 2-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որում երեւում է, որ Կիմը ներկա է նոր գործարանի բացմանը:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...