Պուտինը շնորհավորել է Ալիևին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ երկու երկրների միջև կառուցողական համագործակցության զարգացման վստահություն հայտնելով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ...Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում միջազգային հարթակում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի արդի հարցերի լուծման գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում:
Ուղերձում նշվել է նաև, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են «բարձր մակարդակի վրա»:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ ռազմավարական գործընկերության և բոլոր ուղղություններով կառուցողական համագործակցության հետագա զարգացումը: Դա, իհարկե, բխում է մեր բարեկամական ժողովուրդների հիմնարար շահերից, նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը»,-նշված է ուղերձում:
Հանրապետության օրն Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ