Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերից հետո Իրանի համար զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն
Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ին Իրանի ներկայիս էմբարգոյի լրանալուց հետո զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն: Այս մասին մայիսի 22-ին Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես այնպիսի միտք թույլ չեմ տալիս, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի նկատմամբ որեւէ սահմանափակող ռեժիմ կգործի այնտեղ զենքի մատակարարումների առումով՝ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի յոթ կատեգորիաներով, եվ, համապատասխանաբար՝ Իրանից զենքի մատակարարումների»,- ասել է նա:
«Ներկայիս թույլտվության կարգն այն խստագույն էմբարգոյի շարունակությունն է, որը գոյություն ուներ մինչեւ 2231 բանաձեւի ընդունումը: Եվ, ինչպես ասվում է բանաձեւում եւ, ինչպես մենք արդեն գիտենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներից, Ռուսաստանը, անշուշտ, կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ից հետո նման բան գոյություն չունենան»,- ընդգծեց Րյաբկովը:
The New York Times թերթը ապրիլի 26-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է փորձել հանսել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի բանաձեւի նախագիծը, որը զենքի էմբարգոյի պահպանում է նախատեսում Իսլամական հանրապետության նկատմամբ՝ հիմնվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վրա: Համաձայն այս դրույթների փաստաթղթի, որը ստորագրվել էր 2015-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից Իրանի հետ, Թեհրանը հոկտեմբերին կկարողանա զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել արտասահմանյան մատակարարներից:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...