ԱՄՆ-ն պահանջել է անհապաղ վերանայել համավարակի դեմ պայքարի ժամանակ ԱՀԿ գործողությունները
ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել անհապաղ սկսել նոր տեսակի կորոնավիրուսի ծագման աղբյուրի քննությունը, ինչպես նաեւ վերանայել համավարակին արձագանքման ԱՀԿ աշխատանքը, հայտնում է Reuters-ը:
ԱՀԿ գործադիր խորհուրդը՝ կազմակերպության անդամ 34 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, կազմով ուրբաթ 3 ժամ տեւած նիստ է անցկացրել:
Այս կապակցությամբ գրավոր հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի անդամ, ծովակալ Բրեթ Ժիրուան:
«Ինչպես մայիսի 18-ին գլխավոր քարտուղար Թեդրոսին հղած իր նամակում հստակեցրել է նախագահ Թրամփը, բարեփոխումների ժամանակ չկա այն բանի երաշխավորման անհրաժեշտության համար, որ համավարակն այլեւս չի կրկնվի: Մենք ողջունում ենք անդամ երկրների հետ անկողմնակալ, անկախ եւ համընդգրկուն ամփոփում անցկացնելու կոչերը եւ համառորեն կոչ ենք անում աշխատաքն անհապաղ սկսել»,- նշված է Ժիրուայի հայտարարության մեջ:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսն իր հերթին հայտարարել է, որ կորոնավիրուսի առաջացման պահից սկսած կազմակերպությունն անընդհատ աշխատել է՝ բոլոր անդամ երկրներին տեղեկացնելով կորոնավիրուսի էվոլյուցիայի մասին եւ տրամադրելով տեխնիկական հանձնարարականներ:
«ԱՀԿ-ն աշխատել է գիշերուզօր կազմակերպության բոլոր 3 մակարդակներում գլոբալ պատասխան միջոցառումների համակարգման ուղղությամբ՝ տրամադրելով տեխնիկական խորհուրդներ, խթանելով քաղաքական համերաշխությունը, ռեսուրսները հավաքագրելով, համակարգելով եւ շատ այլ բան»,- շեշտել է նա՝ հավելելով, որ COVID-19-ի դեմ պայքարում ԱՀԿ ծրագրերի շրջանակում հավաքվել է շուրջ 800 մլն դոլար:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...