Բուլղարիան բացել է սահմանները ԵՄ եւ Շենգենյան երկրների քաղաքացիների համար
Բուլղարիան վերացրել է իր տարածք մուտքի արգելքը Եվրամիության եւ Շենգենյան երկրների քաղաքացիների համար, որը սահմանվել էր մարտին՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «Տրուդ» թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության համապատասխան հրամանագիրը:
Մայիսի 22-ից հանրապետության տարածք մուտք գործողները, ինչպես ընդգծել են գերատեսչությունում, «ստիպված կլինեն 14-օրյա կարանտին» անցնել այնտեղ, որտեղ նրանք նախատեսում են բնակություն հաստատել: Այս պահանջը չի տարածվում բժշկական եւ սոցիալական ոլորտների աշխատողների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, սեզոնային աշխատողների, ինչպես նաեւ միջազգային ուղեւորափոխադրմամբ զբաղվող ավտոբուսների վարորդների վրա:
Բուլղարիայում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը գրանցվել էին մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: Զբոսաշրջային գործունեությունը դադարեցվել էր մարտի 17-ին, իսկ մարտի 19-ին, առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի հրամանով, հանրապետությունը փակել էր իր սահմաններն այն պետությունների քաղաքացիների առջեւ, որոնցում կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել, այդ թվում՝ ԵՄ երկրների, բացառությամբ Բուլղարիայի տարածքով անցնողների:
Ըստ վերջին տվյալների՝ երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 372-ի: Համաճարակը սկսվելու պահից մահացել է 125 մարդ, ապաքինվել 769-ը: Բուլղարիայում ներկայումս արտակարգ համաճարակային ռեժիմ է սահմանվել, իսկ սահմանափակումներն աստիճանաբար չեղարկվում են: Երկրում բացվել են մի քանի թատրոններ, թանգարաններ, առեւտրի կենտրոններ, թույլատրվել է սպորտով զբաղվել: Շարունակում է պարտադիր մնալ սոցիալական հեռավորության պահպանումը, պաշտպանական բժշկական դիմակներն անհրաժեշտ է կրել փակ հանրային շենքերում եւ տրանսպորտում:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...