Աբեն հրաժարվել է հրաժարական ներկայացնել, չնայած Տոկիոյի դատախազի շուրջ սկանդալին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր չէ թողնել իր պաշտոնը, չնայած Տոկիոյի դատախազ Հիրոմու Կուրոկավայի սկանդալային հրաժարականին: Երկրի վարչապետը համապատասխան հայտարարությունը կատարել է այսօր Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի մասնագիտական կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ վրա դրված է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ընկերությունների անընդհատ աշխատանքն ապահովելու առաքելություն»,- նշել է Աբեն:
Նիստի ժամանակ ավելի վաղ Ճապոնիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննադատել էին երկրի վարչապետին՝ հայտարարելով, որ «վարչապետ Աբեն եւ արդարադատության նախարար [Մասակո] Մորին ոչ մի պատասխանատվություն չեն կրել» դատախազի գործողությունների համար:
Կուրոկավան հրաժարական էր ներկայացրել մայիսի 21-ին, Ճապոնիայի կառավարությունն այն հաստատել էր ուրբաթ՝ մայիսի 22-ին: Նրա հրաժարականի պատճառն է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմի գործողության ժամանակահատվածում փողով ազարտային խաղերի պատճառով սկանդալը: Նշվում էր, որ դատախազը մայիսի 1-ին եւ 13-ին Տոկիոյում այցելել է Sankei պարբերականի լրագրողի բնակարան, որտեղ նրանք փողով մաջոնգ են խաղացել: Խաղին մասնակցել է նաեւ Asahi պարբերականի թղթակիցը եւ Sankei-ի եւս մեկ աշխատակից: Ամեն անգամ դատախազին տուն են տարել վարձակալած ավտոմեքենայով: Այս մասին տեղեկությունը հրապարակել էր Shukan Bunshun օրաթերթը:
Արդյունքում Տոկիոյի դատախազի պահվածքը հարուցել է հանրության եւ ընդդիմադիր կուսակցությունների սուր քննադատությունը: Նշվում է, որ հատուկ դժգոհություն է հարուցել այն փաստը, որ 63-ամյա Կուրոկավան մտերիմ կապեր ունի վարչապետ Աբեի հետ:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...