Իր հղիության մասին չիմացող կինը անսպասելի ծննդաբերել է լոգարանի մեջ
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից Սինդի անունով կինը չի նկատել, որ հղի է, եւ անսպասելիորեն ծննդաբերել է լոգարանի մեջ։
Ինչպես հայտնում է KTRK-TV-ն, Սինդին ասել է, որ ոչինչ չէր վկայում հղիութան մասին։ Ինը ամսվա ընթացքում կնոջ քաշն ավելացել է ընդամենը 4,5 կիլոգրամով, ավելին՝ նրա մոտ չի ընդհատվել դաշտանը։ Այդ պատճառով նույնիսկ երբ նրա մոտ սկսել են ծննդաբերական ցավերը, նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում։
«Ինձ մոտ ցավեր սկսվեցին, եւ ես գնացի լողասենյակ, ինչպես միշտ այդպիսի դեպքերում անում եմ,- պատմել է Սինդին,- մեկ ժամ էլ չէր անցել, եւ նա լույս աշխարհ եկավ։ Չկար նույնիսկ այնպիսի զգացում, որ անհրաժեշտ է ուժ գործադրել, միայն զգացի, որ մարմինս ինքնուրույն է ուժ տալիս, եւ դրանից հետո երեխան շատ արագ դուրս եկավ»։
Նորածինը կշռել է 2268 գրամ։
Քանի որ ամուսինն այդ ժամանակ ծանոթների մոտ է եղել, Սինդին ինքն է շտապօգնություն կանչել եւ հիվանդանոց գնացել։ Քրիսի խոսքերով՝ երբ իմացել է նորությունը, միանգամից չի հավատացել, որ հայր է դարձել։
«Վերջացավ նրանով, որ նա հնարավորություն տվեց ինձ խոսել բժիշկների հետ Facetime-ով,- պատմել է նա,- Միայն այդ ժամանակ ես հասկացա․ «Նա բոլորովին էլ չի հորինում»։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...