Բրիտանիայում նուդիզմը ժողովրդականություն է ձեռք բերում կորոնավիրուսի համավարակի ֆոնին
Բրիտանական նուդիստական կազմակերպությունը հայտնում է նոր անդամների թվի 100 տոկոս աճի մասին կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Վերջին երկու ամսվա ընթացքում British Naturism կազմակերպությունը, որը զբաղվում է առանց հագուստի առօրյա կյանքի քարոզով, 210 մարդ է հավաքագրել, ինչը զգալիորեն ավել է, քան նախքան համավարակը, հայտնում է Inews-ը: «Մերկ արևայրուքը, կարծես, նոր ազգային ժամանց է»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Ուելչը:
Ուելչի խոսքով՝ ինքը նուդիզմով է հետաքրքրվել այն բանից հետո, երբ 14 տարեկան հասակում Ֆրանսիայում արձակուրդի ժամանակ նուդիստական լողափում էր հայտնվել:
Սակայն Ուելչը նուդիզմի նկատմամբ հետաքրքրության հանկարծակի աճը վերագրում է սոցիալական մեկուսացմանը: «Համոզված եմ, որ այդ մարդկանց մեծ մասը կարող է նուդիզմը կիրառել տանը, քանի որ հագնվելու կարիք չկա»,- ասում է նա: Առցանց միջոցառումներին, որոնց մարդիկ բաժանորդագրվում են, կարելի է մերկ յոգայի մասնակցել կամ սուրճ վայելել:
Ուելչը նաեւ նշել է, որ շատ հավանական է, որ մարդիկ մերկանում են նաեւ պրակտիկ պատճառներով, այդ թվում՝ լվացքի համար գումար եւ ժամանակ խնայելու համար:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...