Կամբոջան վերացրել է Իրանից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից այցելուների մուտքի արգելքը
Կամբոջան վերացրել է Իրանից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից այցելուների մուտքի արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, հայտնում է Reuters-ը:
Չնայած մեղմացումներին՝ օտարերկրյա այցելուները պետք է վկայագիր ունենան, որը հաստատում է, որ նրանք վարակված չեն նոր կորոնավիրուսով, իսկ Կամբոջայում 50.000 դոլարի բժշկական ապահովագրության հաստատում, հայտնում են երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Նրանք նաեւ պետք է 14 օր կարանտին անցնեն ժամանումից հետո եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն:
Անցյալ շաբաթ օրը երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից:
Կամբոջան հայտարարել է COVID-19 վիրուսով վարակման 122 դեպքի մասին, վիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...