Ադրբեջանում զանգվածաբար ազատում են քրեական հանցագործներին՝ «քաղաքականները» շարունակում են նստել
Կորոնավիրուսի համավարակի սկզբից Ադրբեջանի արդարադատության նախարարությանը կից հասարակական հանձնաժողովի դիմումների հիման վրա դատարանները կալանավայրերից վաղաժամկետ ազատ են արձակել 1020 դատապարտյալների: Նրանցից 809-ը ազատ է արձակվել պայմանական-վաղաժամկետ, 211-ը տեղափոխվել է բնակավայրերի գաղութներ: Այս մասին Turan-ին հայտնել է «Հասարակության եւ քաղաքացիական հարաբերությունների զարգացում» ՀԿ նախագահ Ահմեդ Աբասբեյլին:
Նրա խոսքերով՝ դիմումները շատ են, սակայն, վաղաժամկետ ազատման դեպքում հաշվի է առնվում կատարված հանցագործության բնույթը եւ պատժի այն մասը, որ կրվել է:
Սակայն, ըստ Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի, վաղաժամկետ ազատվածների թվում չկան քաղբանտարկյալներ: «Համավարակի շրջանում ազատման հարցում խտրականություն կա: Այս միջոցառումները չեն տարածվում քաղբանտարկյալների վրա: Այսպես, «Սաիդ Դադաշբեյլի» խմբից երեք քաղբանտարկյալների երկու ամսից պակաս է մնացել մինչեւ պատժաժամկետի ավարտը, սակայն նրանց չեն ազատում, չնայած այն հանգամանքին, որ որեւէ խախտում չունեն: Նրանք դիմել են, սական դատարանները մերժել են նրանց:
Խտրականություն է կիրառվում նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի վետերանների հանդեպ, որոնք դատապարտվել են ավելի քիչ ծանր հանցագործությունների համար»,- ասել է Հասանովը:
Նրա խոսքերով՝ Նարդարանի իրադարձություններին առնչվող միայն երկու դատապարտյալներ, ում տարիքը 65-ից բարձր է, ազատ են արձակվել:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ