«Հաֆ-հաֆ». հաղորդման շրջանակում Բարաք Օբաման միացել է կնոջը՝ օգնելով մանկական պատմվածք ընթերցել, որի ընթացքում նմանակել է շանը (տեսանյութ)
«Երկուշաբթիները Միշել Օբամայի հետ» հաղորդման շրջանակում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման միացել է կնոջը՝ Միշել Օբամային՝ օգնելով ընթերցել «Արջը կերել է ձեր սենդվիչը» (A Bear Ate Your Sandwich) մանկական պատմվածքը, որի ընթացքում նմանակել է շանը, գրում է Daily Mail-ը։
ԱՄՆ նախկին առաջին տիկինը «Երկուշաբթիները Միշել Օբամայի հետ» հաղորդման ընթացքում երեխաների համար ընթերցում է իր սիրելի մանկական գրքերը։ Այս երկուշաբթի «Ընձուղտի խնդիրը» (The Giraffe Problem) գիրքն ընթերցելուց հետո նրան է միացել ամուսինը՝ Բարաք Օբաման, և ամուսինները միասին կարդացել են Ջուլիա Սարկոնե Ռոուչի «Արջը կերել է ձեր սենդվիչը» պատմվածքը։
Ամուսինները մեծ ոգևորությամբ պատմել են պատմվածքը, որի ընթացքում էկրանին են հայտնվել նաև տանը նրանց հետևող երեխաների լուսանկարները։
«Հաֆ-հաֆ»,- վանկարկել է նախկին նախագահը՝ շան կերպարին կրկնօրինակելու համար։
«Կտեսնվենք։ Շարունակեք ընթերցել»,- եզրափակել է Բարաք Օբաման։
Նշենք, որ հաղորդումը ծնունդ է առել Միշել Օբամայի, Penguin Young Readers, Random House Children's Books և PBS Kids կազմակերպությունների համագործակցության արդյունքում։
«Մանկության տարիներին ես սիրում էի բարձրաձայն կարդալ։ Եվ երբ ծնող դարձա, մեծ ոգևորությամբ էի երեխաներիս, առաջին տիկին դառնալուց հետո՝ մյուս երեխաներին մանկական պատմություններ պատմում։ Այս պահին, երբ շատ ընտանիքներ ընկճախտի մեջ են, ես ուրախ եմ, որ երեխաները հնարավորություն կունենան կարդալ և լսել մի քանի հրաշալի պատմություն», - ավելի վաղ ասել էր Միշել Օբաման։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...