Սկսնակ ձկնորսը որսացել է ռեկորդային չափերի ձուկ
Սկսնակ ձկնորսը որսացել է ռեկորդային չափերի սպիտակ Atractoscion nobilis, հայտնում է USA Today պարբերականը:
37-ամյա Բրայան Բիմը ձուկը որսացել է կայակից Կալիֆոռնիայի Դեյն-Փոյնթ քաղաքից ոչ հեռու օվկիանոսում: Նրան հաջողվել է 45 րոպե տեւած պայքարից հետո ջրից դուրս քաշել 1,5 մետր երկարությամբ ձկանը, որը կշռում էր 36,3 կգ: Սա մինչեւ հիմա այդ տեսակի ամենախոշոր ձուկն է, որ որսվել է կայակից եւ կշռել 34 կգ:
Բիմը նշում է, որ երբեք չի որսացել սպիտակ Atractoscion nobilis. «Մինչեւ հիմա իմ տեսած ամենախոշոր ձկները կշռել են 3 ֆունտ (1,3 կգ),- ասում է նա: - Պատկերացրեք իմ զգացումները, երբ հասկացա, թե սա ինչ ձուկ է»:
Ձկնորսն ընդհուպ մոտեցել է ցանկացած սարքերով սպիտակ Atractoscion nobilis որսալու համաշխարհային ռեկորդի, որը պահպանվում էր 1953 թվականից, որբ Մեքսիկայի ափերին որսացել էին 37,98 կգ կշռող առանձնյակի:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...