Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Աշխարհ

Հարուստ ռուսները համավարակի ընթացքում որոշել են բունկերներ ձեռք բերել

COVID-19 համավարակը եւ վախը, թե ինչ է լինելու դրա ավարտից հետո, երբ աշխարհը կբախվի տնտեսության կրճատմանն ու կենսամակարդակի անկմանը, ակտիվացրել է բունկերների եւ ապաստարաններիպահանջարկը մեծահարուստների շրջանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում, գրում է ռուսական «Ֆորբս» պարբերականը:

Բունկերների եւ պաշտպանիչ կառույցների ամենազարգացած արտադրությունն ԱՄՆ-ում է: Ամերիկյան արդյունաբերության խոշոր ներկայացուցիչները, «Ֆորբս»-ի հարցմանն ի պատասխան, նշել են, որ պահանջարկ են գրանցում այդ թվում նաեւ ռուսաստանցի հաճախորդների կողմից: «Ռուսները մեզ շատ են դիմել, եւ այս տարի մենք երկու ապաստարան ենք վաճառել ռուսներին»,- Forbes-ին պատմել է ամերիկյան խոշոր բունկեր արտադրող Rising S Company-ի գլխավոր տնօրեն Հարի Լինչը: Նրա խոսքով՝ օբյեկտներից յուրաքանչյուրը մոտ 46 քմ տարածք ունի, դրանք լիովին հագեցված են եւ հնարավորություն ունեին զտել միջուկային մասնիկները: Նման օբյեկտի արժեքը 150.000 դոլար է: «Մենք դրանք հասցրել ենք ԱՄՆ առաքման նավահանգիստներ, ուստի ես տեղյակ չեմ վերջնական նպատակակետերից»,- ասել է Լինչը:

Ընդհանուր առմամբ, ըստ Լինչի, 2020 թվականի առաջին երեք ամիսներին ապաստանի պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2000 տոկոսով:

Կալիֆորնիական Vivos ընկերությունում, Forbes-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են նաեւ Ռուսաստանից հաճախորդների կողմից հայտերի առկայությունը՝ հրաժարվելով կոնկրետ անուններ նշելուց: Ընդհանուր առմամբ, բունկեր պատրաստելու պատվերները եւ դիմումներն աճել են ավելի քան 1000 տոկոսով, վաճառքն աճել է ավելի քան 400 տոկոսով եւ երկրաչափական պրոգրեսիայով աճում է:

Նոր Vivos բունկերային համալիրի կառուցումը կարող է 3-ից 12 ամիս տեւել՝ կախված նյութերի եւ աշխատուժի առկայությունից, գտնվելու վայրից: Բոլոր ապաստարաններն օդային համակարգեր ունեն՝ ստորգետնյա տարածք մուտք գործելուց առաջ բոլոր պաթոգեն միկրոօրգանիզմներն ու ռադիոակտիվ մասնիկները հեռացնելու համար: Ընկերությունը նաեւ բունկեր վարձակալելու հնարավորություն է ընձեռում: «Հաճախ պատահում է, որ օտարերկրյա հաճախորդները ապաստան են գնում Միացյալ Նահանգներում՝ նպատակ ունենալով տեղափոխվել այստեղ, երբ ժամանակը գա»,- պարզաբանել են ընկերությունում:

Ի՞նչ են վերցնում

Պաշտպանիչ կառույցների պահանջարկը մեծապես աճել է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնել է Անդրեեւը «Սպեցգեոպրոյեկտ»-ից. եթե նորմալ ժամանակներում ընկերությունն ամսական մի այդպիսի հաստատություն է ստեղծում, ապա այժմ՝ երեք, իսկ ապրիլին «Սպեցգեոպրոյեկտ»-ը հինգ պատվեր է ստացել:

Լիարժեք ստորգետնյա բունկերների կառուցման հիմնական պահանջարկը գալիս է Մոսկվայից (Նոր Ռիգա, Ռուբլյովկա, Յարոսլավկա, Դմիտրովկա), Սանկտ Պետերբուրգից եւ մերձակա շրջաններից, ասում է Անդրեեւը: Սակայն, ըստ նրա, առավել մեծ պահանջարկ ունեն ոչ թե բունկերները, այլ, այսպես կոչված, անվտանգության սենյակները՝ պաշտպանված պարագիծ, որը տեղադրվում է արդեն կառուցված տան մեջ եւ հագեցած է հերմետիկ պատուհաններով եւ դռներով, ավտոնոմ էլեկտրամատակարարմամբ եւ կապով:

Նման սենյակները կարող են պաշտպանել ոչ միայն օդի եւ գազի աղտոտումից, այդ թվում՝ մարտական ​​կամ թունավոր, այլ նաեւ ապահովել սեփականատերերի անվտանգությունն անկարգությունների դեպքում, բացատրում է Անդրեեւը:

Պաշտպանիչ սենյակները հագեցված են գեներատորներով, որոնք կարող են էլեկտրաէներգիա արտադրել արտաքին անջատման դեպքում, ապահովված են մարտկոցների անկախ համակարգով, օդափոխությամբ, ջրով եւ սննդիպաշարներով: Սենյակը հագեցած է նաեւ սենսորներով, որոնք որոշում են օդում թունավոր նյութերի, աղտոտվածության եւ ճառագայթահարման մակարդակը, վիդեո հսկողության համակարգերով եւ օդի վերականգնման գործառույթով, ինչը թույլ է տալիս ձեզ հրդեհի դեպքում մի քանի օր մնալ ապաստարանում:

Այլ պայմաններում այսպիսի սենյակում կարելի է ապրել մինչեւ մեկ ամիս՝ առանց որեւէ դժվարություն զգալու. այն այնպես է նախագծված, որ «մարդուն հանել այնտեղից շատ դժվար է», շեշտել է Անդրեեւը: Նման սենյակի կառուցման արժեքը սկսվում է 3 միլիոն ռուբլիից, ստորգետնյա լիարժեք բունկեր արժեքը՝ 10 միլիոն ռուբլիից: Իր պատմության մեջ ամենամեծ օբյեկտը՝ 400 քմ բունկերը, ընկերությունը կառուցել է Տվերի շրջանում, նախագծի արժեքը 2 միլիոն դոլար է:

Բունկերների մեկ այլ մայրաքաղաքային կառուցող ընկերության՝ «Բունկերստրոյ»-ի գները սկսվում են 890,000 ռուբլիից (առանց տեղադրման եւ առաքման)՝ ապաստարանի բազային տարբերակի համար (15 մետրանոց տարածք՝ նստատեղերով, լվացարանով եւ օդը փոշուց զտելու համակարգով), 7.6 միլիոնի դիմաց հաճախորդին առաջարկվում է 60 մետր մակերեսով սենյակ, ռադիոակտիվ փոշուց, թունավոր նյութերից պաշտպանությամբ, լոգարանով եւ կոյուղիով, կապի եւ ջեռուցման համակարգերով: Ընդ որում, «խաղաղ» ժամանակ ընկերությունն առաջարկում է բունկերը որպես մարզադահլիճ, նարգիլեանոց, գինու նկուղ կամ տնային կինոթատրոն օգտագործել:

Անդրեեւը կարծում է, որ «նրանք (հաճախորդները) հասկանում են, որ աշխարհը փոխվել է, որ ամեն ինչ այնքան կայուն եւ առողջ չէ, որքան նախկինում էր. այսօր՝ համավարակ, կորոնավիրուս, վաղը՝ մեկ այլ բան»,- նշել է գործարարը: