Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Աշխարհ

Կովկասում «Կովիդ-19»-ը բացահայտում է ժողովրդավարությունների ուժն ու բռնապետությունների թուլությունը. Վ. Բուայեի հոդվածը

Մայիսի 14-ին «Atlantico» ֆրանսիական լրատվական կայքում հրապարակվել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Վալերի Բուայեի՝ «Կովկասում «Կովիդ-19»-ը բացահայտում է ժողովրդավարությունների ուժն ու բռնապետությունների թուլությունը» վերնագրով հոդվածը։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Կովկասում «Կովիդ-19»-ը բացահայտում է ժողովրդավարությունների ուժն ու բռնապետությունների թուլությունը

Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր Վալերի Բուայեն վերլուծում է Ադրբեջանում եւ Արցախի Հանրապետությունում «Կովիդ-19»-ի հետեւանքներն ու ազդեցությունը:

26 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 12-ին, ավարտվեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտությունը, որը ԽՍՀՄ-ի փլուզումը նշանավորող ամենաուժգին ցնցումներից էր: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից 1988-ին կազմակերպված հակահայկական ջարդերը բավականին արագ կերպով վերաճեցին բաց պատերազմի՝ ընդդեմ գրեթե բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի: Խորհրդային կայսրության փլուզմանը նպաստած այս պատերազմն ավարտվեց 1994թ. մայիսի զինադադարով՝ ստորագրված երեք անկախ պետությունների՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանի ու Ադրբեջանի, եւ դեռեւս ճանաչման սպասող՝ Արցախի Հանրապետություն դարձած նախկին Լեռնային Ղարաբաղի կողմից:

26 տարի անց կարելի է հաստատել, որ Ադրբեջանի՝ Արցախի հետ ցանկացած ուղղակի բանակցությունից հրաժարվելը եւ, առհասարակ, տարածաշրջանում արդար եւ վերջնական խաղաղության օգտին որեւէ գործողության բացակայությունը ներկայիս հրադադարի ռեժիմը դարձնում է փխրուն եւ մեծացնում հակամարտության վերսկսման վտանգը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն ու Արցախն ընթանում են շատ տարբեր ուղիներով:

Կարելի էր կարծել, որ Կասպից ծովի ափին գտնվող, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանն օգտագործելու էր հարաբերական խաղաղության այս բոլոր տարիները իր տնտեսական հզորությունը հաստատելու եւ տարածաշրջանային առաջատար դառնալու նպատակով: Այնուամենայնիվ, դա ամենեւին այդպես չէ. քառորդ դար շարունակ Ալիեւյան կլանի կողմից բացառապես հօգուտ սեփական շահերին ծառայող երկրի հարստությունը մսխվել է շքեղ եւ անարդյունավետ ունեցվածքի վրա, հաճախ «հարկային դրախտների» միջոցով, ինչը ժամանակին ու դեռ վերջերս բացահայտել են «Պանամական փաստաթղթերը»: Արդյունքում, Ադրբեջանն ունի անկայուն տնտեսություն, որն ամբողջովին կախված է նավթի գներից:

Այսօր, վերջինիս անկմանը զուգընթաց, երբ անվճարունակությունից խուսափելու նպատակով երկրի խոշորագույն չորս բանկերը դրված են կենտրոնական բանկի վերահսկողության տակ, եւ երկիրը երկնիշ եւ եռանիշ գնաճի մեջ չընկղմելու նպատակով կիրառվում են ֆինանսական զեղծարարություններ՝ ուղղված մանաթի արժեքի ամեն գնով պահպանմանը, եւ վերջապես երկրի սուվերեն հիմնադրամի դրամական պաշարների մեծ մասը մսխվում է ավելի քան անորոշ հետեւանքներով այս պայքարում, պետք է զգուշանալ, որ երկրի առաջնորդը կդիմի դիվերսիայի արցախյան ուղղությամբ, ինչպես ամեն անգամ, երբ հայտնվում է վատ վիճակում: Բաքվի ռեժիմի համար ռազմական արկածախնդրությունը, որն ազատություն է տալիս ռեժիմի ղեկավարի ռազմատենչ հակումներին, իրականում տասնամյակների բարձիթողության հետեւանքով անելանելի սոցիալ-տնտեսական իրավիճակից փախչելու համար հարմար միջոց է:

Արցախի Հանրապետության հետ հակադրությունը ցայտուն է, եւ այս առումով ներկայումս ողջ աշխարհը ծնկի բերած համավարակն ունեցավ բացահայտող ազդեցություն: Միջազգային ճանաչման բացակայության պատճառով, բացակայություն, որից նա տուժում է, Լեռնային Ղարաբաղը 1994 թվականից ի վեր ստիպված է եղել վերածվել գրեթե ինքնաբավ պետության: Բայց սա արվել է` ստեղծելով ժողովրդավարական կառույցներ եւ հատկապես իրավական պետությանը հատուկ ինստուտներով եւ գործելակերպով. բազմակուսակցական համակարգ, մամուլի ազատություն, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ եւ բժշկական-սոցիալական կառույցներ, որոնք ունակ են անվճար կերպով բավարարել էապես համեստ եւ հաճախ աղքատ բնակչության տարրական կարիքները: Եթե համավարակը շատ սահմանափակ ազդեցություն ունեցավ այս պետության վրա, դա պայմանավորված է նրանով, որ իր ոչ ինքնակամ մեկուսացումն այս անգամ դեր խաղաց հօգուտ իրեն, բայց նաեւ այն պատճառով, որ տիրապետում է ազատ հասարակություններին հատուկ համակարգային ռեսուրսների։ Ժողովրդավարական վերահսկողության տակ գտնվող առողջապահության կառավարման շնորհիվ, մինչ այժմ Արցախում գրանցվել է վարակված ընդամենը տասնչորս անձ, որոնցից վեցն այսօրվա դրությամբ բուժվել, իսկ ութը` դեռ բուժվում են:

Դեռ ավելին, Արցախը ջանքեր չխնայեց անցկացնելու նոր ընդհանուր ընտրություններ՝ համատեղելով խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը համաճարակի ժամանակ տեղին անհանգստությունների առիթ տվեց, ապա առողջապահական միջոցառումները, որոնք ուղեկցում էին ժողովրդավարական այս կարեւոր դրվագը, պսակվեցին հաջողությամբ: Երկիրն այժմ ունի նոր նախագահ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, եւ նոր Ազգային ժողով՝ ի վիճակի իրականացնելու բարեփոխումներ, որոնք պետք է թույլ տան հուժկու տնտեսական վերելք ունենալ մի երկրի համար, որի տարեկան տնտեսական աճը վերջին տարիներին գերազանցում է 5%-ը, իսկ 2019-ին հասել է նույնիսկ 9%-ի:

Ի համեմատության՝ դժվար կլինի գնահատել «Կովիդ-19»-ի ունեցած սոցիալական եւ տնտեսական իրական ազդեցությունը Ադրբեջանի վրա, որի՝ համաճարակին առաջին արձագանքը եղավ դեռեւս ազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ձերբակալությունների նոր արշավի մեկնարկը: Հետեւաբար, ժողովրդավարական բանավեճը եւ թվերի թափանցիկությունը կարող են սահմանափակ լինել մի երկրում, որը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից դասվել է 168-րդը 180 երկրների շարքում:

Գոհ լինել, որ ժողովրդավարական արժեքների առկայությունը կլինի արդյունավետ, իսկ դրանց բացակայությունը՝ կպատժվի, կնշանակի ժամանակից շուտ ուրախանալ: Չնայած իրենց հուսադրող արդյունքներին՝ արցախցիները շարունակում են տուժել անարդար եւ բոլոր միջազգային կոնվենցիաներին հակասող մեկուսացումից: Իսկ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը մեծանում է նրա սոցիալական եւ տնտեսական ձախողումների չափով: Այդ իսկ պատճառով, Արցախը դրականորեն է արձագանքել Անտոնիո Գուտերեշի կողմից անհապաղ համաշխարհային հրադադարի մասին մարտի 23-ին հնչեցրած կոչին: Այո, Լեռնային Ղարաբաղը կիսում է «ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեսակետը, ըստ որի, յուրաքանչյուր մարդու կյանք պետք է լինի միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնում՝ կորոնավիրուսի նոր համավարակի դեմ պայքարում», այլ ոչ թե ձեռնամուխ լինի վաղեմի ժամանակների ահասարսուռ հակամարտություններին:

Այս համաճարակը մեզ արդեն իսկ ստիպում է վերագնահատել մեր արժեքների միասնությունը, եւ դա վերաբերում է նաեւ միջազգային հարաբերություններին: Ավարտվել են այն ժամանակները, երբ քաղաքականությունը կարող էր անտեսել այն սկզբունքները, որոնք ենթադրաբար պետք է իր հիմքը հանդիսանային: Միջազգային հանրությունը պետք է լինի ավելի սկզբունքային եւ պարզ, քան երբեւէ՝ ճանաչելով Արցախի ժողովրդավարական ջանքերը, ընդունելով այս պետությունն իր շարքեր, եւ վերջապես բավարարելով նրա պահանջը` մասնակցելու առաջին հերթին իրեն վերաբերող խաղաղ բանակցություններին: Այն նաեւ պետք է միանշանակ կերպով պատժի ատելության խոսքը, Արցախի սահմանին Ալիեւյան վարչակազմի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկման եւ ռազմական ագրեսիայի փորձերը եւ ստիպի նրան իսկապես ներգրավվել բանակցություններում, որոնք պահանջում են փոխզիջումներ եւ, հետեւաբար, նաեւ իր կողմից զիջումներ:

Վերջապես, ավելի խորքային առումով, արցախյան ժողովրդավարության ուշագրավ ուժը՝ համեմատած ադրբեջանական բռնապետության դժվարությունների հետ (երկու պետություններ, որոնք ստեղծվել են նույն նախնական մոդելից) եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ չի կարելի զոհասեղանի վրա ամբողջական ժողովուրդների ապագան մատուցել անկարող բռնապետներին, բռնապետներ, ովքեր միայն պատերազմն են տեսնում որպես լուծում տնտեսական եւ սոցիալական խնդիրների համար, որոնց գլխավոր պատճառն են հանդիսանում հենց իրենք, եւ որոնք սրվում են առողջապահական ճգնաժամերով եւ համաշխարհային աղետներով, որոնցից մարդկությունը երբեք ապահովագրված չէ: