Տեղի է ունեցել համացանցում Եվրահանձնաժողովի աշխատակիցների տվյալների մասին արտահոսք
Եվրահանձնաժողովի (ԵՀ) 1200 ներկայացուցիչների մասին գաղտնի տեղեկատվությունը հասանելի է դարձել բոլորին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Politico-ին։
Պարբերականի տվյալներով՝ այդ տեղեկատվության մեջ պարունակվում են ԵՀ պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների անձնական օգտահաշիվներն ու գաղտնաբառերը։ Հասանելի են դարձել նաեւ ԵՄ գործերով 15 հազար մասնագետների անձնական տվյալները։
Նշվում է, որ հարձակումը վերաբերել է խորհրդարանում խոշորագույն քաղաքական խմբավորման անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին։
Կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Լոպես դե Պաբլոն հաստատել է, որ էլեկտրոնային փոստի հասցեներ եւ գաղտնաբառեր պարունակող տվյալների բազայի արտահոսք է տեղի ունեցել։ Սակայն նա նշել է, որ այդ տվյալների բազան վերաբերում է 2018 թվականին եւ ներկայումս հնացել է։ Նշվում է, որ այժմ տվյալները հեռացված են եւ բոլորի համար այլեւս հասանելի չեն։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...