Թուրքիան նախատեսում է հունիսի կեսից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել
Թուրքիան նախատեսում է հունիսի կեսից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, առաջին հյուրերը սպասվում են Չինաստանից, Հարավային Կորեայից եւ ասիական այլ երկրներից, հայտարարել է հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունիսի կեսից, մենք կարծում ենք, որ որոշ երկրներից միջազգային զբոսաշրջությունը կվերսկսվի: Կարծես թե դա կլինի Չինաստանը, Հարավային Կորեան եւ այս տարածաշրջանի այլ երկրներ: Միաժամանակ, կարծում եմ, որ կսկսվեն կանոնավոր միջազգային թռիչքներ աշխարհի շատ կետեր»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է Էրսոյը:
Նա նշել է, որ երկրում ներքին զբոսաշրջությունը կարող է վերսկսվել մայիսի 28-ին՝ մահմեդականների համար Ռամադանի սուրբ ամսվա ավարտին: «Ներքին չվերթները կարող են վերսկսվել մայիսի վերջին, եթե հասարակությունը ուշադիր հետեւի սանիտարական անվտանգության միջոցառումներին, եւ եթե կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները շարունակեն նվազել: Մենք չենք փակել հյուրանոցները, նրանք ստիպված են եղել փակվել այն պատճառով, որ ավիափոխադրումները դադարեցվել են, եւ համավարակի հետ կապված այլ սահմանափակումներ են մտցվել»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ թուրքական իշխանությունները մշակել են հյուրանոցների արտոնագրման մանրամասն ծրագիր` սանիտարահիգիենիկ անվտանգության առումով: «Սա առաջին նման փորձն է աշխարհում, եւ մեզնից հետո ԵՄ երկրները որոշել են նույն աշխատանքն իրականացնել իրենց մոտ»,- հավելել է Էրսոյը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ