Իսպանիան ուզում է երկարաձգել արտակարգ դրությունը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է դիմել խորհրդարանին՝ առաջարկելով երկարաձգել արտակարգ դրությունը։ Նա հավաստիացնում է, որ դա վերջին անգամ կլինի, հայտնում է AP-ը։
Սանչեսի խոսքերով, ինքը մտադիր է հասնել արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու հարցում օրենսդրական մարմնի աջակցությանը, ինչը նրա կառավարությանը կարանտինի պահպանման արտակարգ իրավասություններ կտա։ Ավելի վաղ Սանչեսը արտակարգ դրությունը, որն ուժի մեջ է մտել մարտի 14-ին եւ ավարտվում է մայիսի 24-ին, երկշաբաթյա ժամկետով ավելացնելու աջակցություն էր ստացել խորհրդարանից։
Առողջապահական մարմինները հայտնել են շաբաթ օրը COVID-19-ից մահվան 102 դեպքի մասին, ինչի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը Իսպանիայում կազմում է 27 563։ Ավելի քան մեկ ամիս առաջ երկրում օրական ավելի քան 900 մահվան դեպք էր գրանցվում։ Ընդհանուր առմամբ, վարակվել է 276 505 մարդ։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...