Դինքին սպանած թուրք ազգայնականը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից
2007 թվականի հունվարի 19-ին պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը հնարավոր է` շուտով դուրս գա բանտից:
Թուրքական T24 լրատվականի փոխանցմամբ` 13 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սամասթի պատժաժամկետի ավարտին 1 տարի 9 ամիս է մնացել: Սակայն նա կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել 9 ամիս անց:
Միևնույն ժամանակ շարունակվում է Դինքի սպանության գործով ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը: Ստամբուլահայ մտավորականի ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձին, չեն կանխել այն։
Դինքի սպանության գործի հերթական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ