Իրանում կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են ստեղծել, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում
Իրանցի գիտնականները թեստ-համակարգ են ստեղծել, որն օգնում է կորոնավիրուսի առկայությունը հայտնաբերել 30 վայրկյանում: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Նշվում է, որ համակարգը ստեղծվել է նանոնյութերի օգտագործմամբ: Գործակալության տվյալներով՝ թեստը կարող է կորոնավիրուսի առկայությունը բացահայտել մինչև 95 տոկոս ճշտությամբ, այդ թվում և հիվանդության սկզբնական փուլում: Թեստ-համակարգը դեռևս հաստատում չի ստացել:
Մինչև մայիսի 2-ը Իրանում նկատվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի նվազման միտում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ օրում վարկաման դեպքերի առավելագույն ցուցանիշը (3186) գրանցվել է մարտի 30-ին, որից հետո սկսել է վարակման տեմպերի նվազումը՝ հասնելով նվազագույն 802-ի:
Մայիսի 3-ից այդ ցուցանիշը կրկին սկսել է բարձրանալ՝ տատանվելով 1300-1700-ի սահմանում: Ընդհանուր առմամբ, երկրում մինչ օրս վարակվել է 110 767 մարդ, մահացել է 6733-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ