Վարկային կազմակերպությունները վախեցել են սպառնալիքներից
ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը դատապարտում է քաղաքացիների կողմից բռնության կոչերը և կոչ անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:
Միության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Վերջին շրջանում վարկային կազմակերպությունների գործունեության դեմ քաղաքացիների դժգոհության արտահայտումները ձեռք են բերում սպառնալից բնույթ և ուղեկցվում են վերջիններիս բնականոն գործունեությունը խոչընդոտել փորձող գործողություններով:
Վարկային կազմակերպություններն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ ֆինանսական համակարգում և ապահովում են բնակչությանը միկրոֆինանսավորման տարբեր արագ պրոդուկտներով:
Արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման առումով ցուցաբերվել է անհատական մոտեցում, ձեռք են բերվել վարկերի մարման նոր պայմանավորվածություններ և կազմվել են թարմացված ժամանակացույցեր:
Անվերապահորեն ընդունելով քաղաքացիների կամարտահայտան իրավունքը և հասկանալով վարկային պարտավորությունների կատարման հետ կապված դժվարությունները, այնուհանդերձ կոչ ենք անում չտրվել սադրանքների՝ փոխարենը փորձել գործակցության եզրեր գտնել վարկային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են կրկին ընդառաջել և ըմբռնումով մոտենալ իրենց վարկառուներին ստեղծված իրավիճակում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 12-ին, Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստրկանության կենտրոն բաժին։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան տվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին։ Այս պահին ոստիկանության կենտրոն բաժնի առջեւ են նաեւ ակցիայի մյուս մասնակիցները։
Ավելի ուշ պարզվեց, որ բերման է ենթարկվել Մանուել Մանուկյանն ու իր եղբայրը:
Հիշեցնենք, որ երեկ էլ էին քաղաքացիները ակցիա իրականացրել ԿԲ–ի դիմաց։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցչի հետ՝ նշելով, որ հակառակ պարագայում անգամ նստացույց կսկսեն ԿԲ-ի դիմաց։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...