Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան Air Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել են

Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանԵրևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներըՄարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեումՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի են
Բիզնես

Տավուշում տեղի ունեցածը վեճ էր 2 գործատուների միջեւ, Քոքոբելյանի որդիների միջադեպը կապ չունի երեկվա դեպքի հետ. մարզպետ

Աղստեւ գետի ափին գտնվող «Հեքիաթ» հանգստի գոտու սեփականատեր Սամվել Մատինյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ տեղի ունեցած երեկվա վեճը կապ չունի 2 օր առաջ Քոքոբելյանի որդիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ NEWS.am-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատմեց, որ երեկ մարզում բողոքի ակցիա չի եղել, պարզապես գործատուներից մեկի կողմնակիցները փորձել են ճանապարհ փակել, ինչն էլ կանխվել է։

«Վեճ էր 2 գործատուների միջեւ։ Երեկվա միջադեպը հրահրվել է գործատուներից մեկի կողմից։ Գյուղացիները ճանապարհ չեն փակել։ Գործատուներից մեկի կողմնակիցների կողմից եղել է ճանապարհը փակելու փորձ, որը կանխվել է։ Ճանապարհը փակված է մնացել 2 րոպե։ Եղել են մարդկանց կուտակումներ, բայց հիմնական անձինք եղել են զուտ հետաքրքրասերներ։ Այն ինչ հրապարակվել է հորինված է»,- ասաց մարզպետը։

Չոբանյանը պատմեց, որ դեռեւս մեկ ամիս առաջ մարզպետարանն իր նախաձեռնությամբ փորձել է հաշտեցնել 2 գործատուներին, ինչը, սակայն, չի հաջողվել.

«Անցած ամսին մի գործատուի կողմից եղել է բողոք։ Մենք այնպես արեցինք, որպեսզի 2 գործատուները գան փոխհամաձայնության, սակայն չստացվեց։ Իմ կարգադրությամ ձեւավորվեց հանձնախումբ եւ մայիս ամսին Քաղաքաշինության տեսչության հետ միասին իրականացրինք ուսումնասիրություն եւ այդ արդյունքներն էլ փոխանցեցինք ՀՀ դատախազություն, որպեսզի իրավական ճանապարհով հարցը կարգավորվի։ Այս պահին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի հիմքում ընկած է նաեւ այդ քաղաքացու բողոքը, որի մասին այս օրերին շրջանառվում է»։

Ի՞նչն է վեճի պատճառը, մարզպետն ասաց, որ Աղստեւ գետը վարարել է ու լցվել գործատուի հանգստյան գոտին, եւ գործատուն էլ դրանում մեղադրում է ԿՈԿ ՓՀԷԿ-ին.

«Աղստեւի այդչափ վարարումն աննախադեպ է մեր մարզում, վարարել ու լցվել է հանգստյան գոտի։ Նշեմ, որ այդ հանգստյան գոտու կառուցումը սկսվել է 2004 թվականից։ Այսինքն՝ հանգստյան գոտու կառուցումից առաջ եւ հետո գետի մակարդակն այդչափ բարձրացած չի եղել, իսկ ՀԷԿ-ը շահագործվել է 2013 թվականից»։

Անդրադառնալով 2 օր առաջ՝ Աչաջուր համայնքում տեղի ունեցած վիճաբանությանը, որին մասնակից են եղել նաեւ Քոքոբելյանի որդիները, մարզպետն ասաց, որ, իր տեղեկությամբ, կրակոցներ չեն հնչել՝ ինչպես գրվում է մամուլում. «Եղել է վիճաբանություն։ Այդ 2 իրադարձություններն իրար հետ որեւէ կապ չունեն։ Այնտեղ տեղի է ունեցել զուտ աշխատանքային վիճաբանություն։ Պարզապես այս 2 դեպքերը զուգադիպել են։

Մեր մարզում ջերմոցային տնտեսությունն ամենաակտիվ տնտեսությունն է։ Մենք դատապարտում ենք ոչ միայն վիճաբանությունը, այլեւ որեւէ բիզնես-գործունեության նկատմամբ ուղղորդումը։ Ինձ համար կարեւոր չէ թե հետեւում ում անունն է, կարեւոր է որ նրանք գործարարներ են, ներդրողներ են, ձեռներեցներ են եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց գործունեությունը որեւէ ձեւով չխաթարվի»։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿՈԿ ՓՀԷԿ-ից հայտնեցին, որ Աղստեւ գետի վարարկումը բնական աղետ է, եւ, որ ՍՊԸ-ն որեւէ կերպ չի կարող ազդել այդ ամենին.

«Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստեւ գետը հորդառատ անձրեւների պատճառով վարարել է, եւ անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաեւ ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն եւ ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց:

Մատինյանի բողոքները եւ լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատեւ եւ հորդառատ տեղումներից հետո Աղստեւ գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որեւէ առնչություն չունի եւ չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են եւ ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով:

Այժմ ընթանում է դատական պրոցես, եւ ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած «Հեքիաթ» համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաեւ փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար եւ օրինական քննությանը»։