Թուրքիայի առողջապահության նախարար հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը երկրում ավարտվել է
Թուրքիայում Covid-19-ով վարակման 2.253 նոր դեպք է գրանցբել. նախարարը հայտարարել է համավարակի պայմաններում կյանքի երկրորդ փուլի մասին
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թիվը նվազում է, հայտնում է TRT-ն:
Անցած 24 ժամվա ընթացքում Covid-19-ից 64 մարդ է մահացել, իսկ կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 3584-ի, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման 30 303 թեստ է անցկացվել եւ հայտնաբերվել է 2.253 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4.917 մարդ եւ առողջացածների ընդհանուր թիվը 78202 է կազմել:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ է առնվել:
Նախարարը ճեպազրույց է տվել վիդեոնֆերանսի ձեւաչափով կորոնավիրուսի հարցով կայացած գիտական խորհրդի նիստից հետո, որին քննարկվել է համավարակի հետ կապված ներկայիս իրավիճակը եւ հիվանդության տարածմանը հակազդելու միջոցները:
Նախարար Քոջայի խոսքով` Թուրքիայում ավարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը: Նախարարը հայտնել է, որ այժմ կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել համավարակի կառավարման ամենօրյա քաղաքականության մեջ: «Հիվանդության տարածումը վերահսկման տակ է առնվել, սակայն վիրուսի մասին փաստերը չեն փոխվել: Ամենաապահով տեղը մեր տունն է մնում: Կորոնավիրուսի վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեկուսացվի եւ բուժվի հիվանդության վերջին կրողը»,- ընդգծեց նախարարը:
Նա նշել է, որ նոր փուլը սովորական նորմալացում չէ: «Ռիսկերը մնում են: Վերահսկողության կորուստը համավարակի երկրորդ ալիքի կհանգեցնի: Մենք դա նկատել ենք մի շարք երկրներում»,- ասել է նախարար Քոջան եւ երկրորդ փուլը «վերահսկվող հասարակական կյանք» է անվանել:
«Վերահսկվող հասարակական կյանքի դեպքում երկու հիմնական կանոն է գործում: Առաջինը, եթե անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ապա դիմակ կրել: Երկրորդը սոցիալական հեռավորության պահպանումն է: Ընդ որում, մենք կավելացնենք թեստերի քանակը»,- ասել է Քոջան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ