Պաշտոնական Բաքվի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ պատասխանի՝ «նման քայլերով Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ հենց Երեւանն է, որ ամեն կերպ արգելակում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդպիսով նաեւ խոչընդոտում ռեգիոնում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է․ «Այդ հայտարարությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից եւ միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերթին ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կատարումից, եւ այդպիսով խոչընդոտում է հակամարտության լուծման միջազգային ջանքերին։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ պետք է գիտակցի, որ Բաքուն հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Բաքուն նաեւ նշել է, որ հակամարտության կարգավորման պրոցեսում ցանկացած լարվածության առաջացման պատասխանատվությունն այսպիսով ընկնում է հայկական կողմի վրա։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ