Ադրբեջանում պաշտոնյան վարորդի հետ միասին լրագրողին դաժանորեն ծեծել է
Anews.az լրատվական կայքի թղթակից Զաուր Գամբարովին ծեծել են Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի Գեդաբեկի շրջանային բաժանմունքի ղեկավար Էլսուն Խուդավերդիեւը եւ նրա վարորդ Իսֆանդիյար Գալանդարովը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ին, երբ Գամբարովը եկել է բաժանմունք՝ ստացած բողոքի հետաքննություն անցկացնելու համար, հայտնում է Turan-ը:
Հիմնադրամի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ալեսքերովի հետ զրույցի ընթացքում աշխատասենյակ է ներխուժել Գալանդարովը եւ սկսել լրագրողին վիրավորել, նշված է Anews.az-ի հաղորդագրության մեջ:
Գալանդարովը սկսել է լրագրողին սպառնալ եւ պահանջել է միջանցք դուրս գալ «խոսելու»: Միջանցքում Գալանդարովը շարունակել է լրագրողին վիրավորել: Դրան ներկա Խուդավերդիեւը նկատել է, որ լրագրողը բջջային հեռախոսով ձայնագրում է տեղի ունեցողը, եւ այն խլել է թղթակցի ձեռքից, այնուհետեւ վայր գցել ու ոտքով հարվածել: Երբ թղթակիցը փորձել է հեռախոսը հետ վերցնել, պաշտոնյան հարվածել է նրա ձեռքերին: Ծեծկռտուքը շարունակվել է եւս որոշ ժամանակ:
Խմբագրությունը միջադեպի հետ կապված դիմել է աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն: Սակայն այս գերատեսչությունում թղթակցին են մեղադրել պաշտոնյային վիրավորելու համար:
Խմբագրությունը նախարարություն է ներկայացրել ջարդված հեռախոսը եւ Գամբարովի արյունոտված ձեռքի լուսանկարը, իսկ տեղի ունեցածը գրանցել են Հիմնադրամի տեսահսկման խցիկները:
Կայքը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով Խուդավերդիեւին եւ նրա վարորդին պատասխանատվության ենթարկել: Խմբագրությունը դիմել է նաեւ Ադրբեջանի նախագահին՝ շրջանում կամայականություն գործող անձանց պատժելուն նպաստելու խնդրանքով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ