Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը Հաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը Ես ցանկանում եմ կրկին հաղթել. Մբապե

Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրել
Հայաստան

Առաջին անգամ նորատուսցիները ծեծել էին գավառցիներին, հետո էլի ծեծկռտուք ու սա էլ շարունակությունն էր. մանրամասներ

NEWS.am-ի աղբյուրը պատմեց, որ Գավառի երեկվա միջադեպը հին պատմության շարունակություն է եղել. սկզբում տղաներն են միմյանց հետ կռվել, հետո արդեն խառնվել են նաեւ ծնողները։

Մեր աղբյուրը պնդեց, որ տեղի ունեցած դեպքերը որեւիցե կապ չունեն Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ։

«Որոշ ժամանակ առաջ ինչ-որ վեճ էր եղել, ու այդ վեճը չէր փակվել։ Ու երեկ երկու ախպեր՝ Արմենն ու Խաչիկը, իրենց մեքենայով գալիս են համալսարանի մոտ ու էսպիսի միջադեպ է ստեղծվում երկու կողմերի միջեւ։ Էս ամենը հին կռվի շարունակություն էր։ Էն կռվի, որտեղ ընդհանրապես մեղք ու մասնակցություն չէին ունեցել ոչ քննիչը, ոչ էլ նորատուսցին։ Գավառում մի հատ ակումբ կար, որտեղ մի ամիս առաջ Խաչիկի տղան ընկերների հետ խմած կռիվ էր արել նորատուսցիների հետ, ծեծվել էին, դրանից հետո Գավառի հրապարակում կեսօրին Խաչիկի տղան մի 30 հոգով ծեծել էին 5 նորատուսցու, ու սա էլ շարունակությունն էր»,- պատմեց մր աղբյուրը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Արմեն Հայթյանը նախկինում դատապարտված է եղել։ Նա իր հոր սպանողի գլուխն է կտրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երևան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։