«Դժվարանում եմ պատկերացնել, որ Ուկրաինան նրա պատճառով կշեռքի վրա կդնի երկու երկրների միջպետական հարաբերությունները»․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման պատճառով մտահոգություն է հայտնել երկու պետությունների հարաբերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ: Պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակվել է պաշտոնական կայքում:
«Վրաստանն ու Ուկրաինան սերտ ռազմավարական գործընկերներ են։ Մեր համագործակցությունը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության և մեր համատեղ շահերի ու ձգտումների հարգանքի վրա։ Չնայած դրան, մեր գործընկեր երկիրը քաղաքական բարձր պաշտոնի է դիտարկում այն անձին, որը մեղավոր է ճանաչվել Վրաստանի բոլոր երեք դատական ատյաններում։ Հարկ եմ համարում նշել, որ դա առաջացրել է մեր ղեկավարության և հասարակության հիմնավորված անհանգստությունը»,-ասված է Զուրաբիշվիլիի ուղերձում:
Նա ընդգծել է, որ գիտակցում է մեկ այլ պետության ներքին գործերին և կադրային քաղաքականությանը միջամտելու անթույլատրելիությունը, սակայն «անընդունելի և անհասկանալի» է համարում Սաակաշվիլիի թեկնածության դիտարկումն ու հնարավոր նշանակումը։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է այնքան կարևոր լինել, որ Ուկրաինան նրա պատճառով արժանի համարի կշեռքի վրա դնել մեր երկարատև միջպետական հարաբերությունները, անտեսել մեր ինստիտուտները և վիրավորել մեր հասարակությանը»,-ընդգծել է Վրաստանի նախագահը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն հանգեցրել է երկրների միջև վստահության բացակայությանը։
«Ես հույս ունեմ, որ մեր երկրների շահերն ավելի արժեքավոր կլինեն, քան քաղաքական սերտ հավակնություններն ու հաշվարկները»,-ամփոփել է Զուրաբիշվիլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադան Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է նշանակի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: Սաակաշվիլիի թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ