«Մենք հանդես ենք գալիս հայ ժողովրդից ներողություն խնդրելու տեսանկյունից». Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»-ը, որը ներառում է 20-ից ավելի քաղաքական կուսակցություն ու նախաձեռնություն, ուղերձ է հղել հայերի և ասորիների ցեղասպանությունների տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«1915 թվականի ապրիլի 18-ն ու ապրիլի 24-ն այն ժամանակների երկու խոշորագույն ողբերգությունների` ասորիների և հայերի ցեղասպանությունների տարեթվերն են: Ցեղասպանություններ, որոնք տեղի ունեցան օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության հովանավորությամբ:
Հայերն ու ասորիները, որոնք Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներից են, հանցավոր ցեղասպանության ենթարկվեցին «գոյության պայքարի» համար տարվող «անվտանգության քաղաքականության» շրջանակում:
Ցեղասպանության ընթացքում, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին 235 հայ մտավորականների ձերբակալմամբ, Օսմանյան պետության ենթակայության տակ ապրող հայերն ամենավայրագ կերպով արտաքսվեցին Դեր Զոր և Հալեպ:
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ծրագրված և համակարգված հանցագործություն էր մարդկության դեմ, որը կատարվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան պետության գլուխ կանգնած «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից` ընդդեմ հայերի, նրանց էթնիկ և կրոնական պատկանելիության: Հայոց ցեղասպանությունը ոտնձգություն է Անատոլիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դեմ:
Հայոց ցեղասպանությունը պարզապես 1,5 միլիոն հայերի ցեղասպանություն չէ: Դա մշակույթի վերացում է... Վերացված հայ գրականություն, արվեստ, երաժշտություն, մշակույթ:
Պետությունը, որը ցանկանում էր ջնջել այս էջը, քանդեց հայկական գերեզմանները, եկեղեցիները, դպրոցները, ինչ էլ չկարողացավ ջնջել, անվանափոխեց և յուրացրեց: Դպրոցներում ու պետական բոլոր մակարդակներում, սկսած դասագրքերից, ատելության քարոզ է տարվում:
Այս հանցագործությունը վերք է, որը չի փակվում 105 տարի: Թուրք-օսմանական իշխանությունների քաղաքականությունը մերժումն է:
Ասորական ցեղասպանությունն էլ մի օղակ է հույների հետ հողերի փոխանակում, ժողովուրդների ձուլում, Հրանտ Դինքի սպանություն շղթայում: Այդ շղթան շարունակում է շովինիզմի թունավոր արյուն ներարկել թուրք հասարակության երակներում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ցավալի փորձ է, որն Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները երբեք չպետք է մոռանան այս իմպերիալիստական մրցակցության ու պատերազմների դարաշրջանում: Սա նաև փորձ է, որը ցույց է տալիս ժողովուրդների ինքնակազմակերպման և ինքնապաշտպանության կենսական անհրաժեշտությունը:
Կոնգրեսը հանդես է գալիս օսմանա-թուրքական իշխող խավերին ցեղասպանության համար դատապարտելու, հայ ժողովրդից ներողություն խնդրելու, անատոլիացի հայերի ողջ մնացած սերունդների վերադարձի և նրանց նախնիների ունեցվածքը նրանց վերադարձնելու տեսանկյունից:
Մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքով մահացած հայերի և ասորիների առաջ: Խոստանում ենք, որ կշարունակենք արդարություն փնտրել հայ և ասորի ժողովուրդների համար»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ