«Հնարավո՞ր է արդյոք չհիշել անպատժելիության հիմքի վրա դրված կայսերական ագրեսիան». թուրքական պարբերական.
Օսմանյան կայսրության երիտթուրքական էլիտաները պետությունը վեր հանելու և ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն առաջ էին տանում իրենց նեղ անձնական շահերը, մտածում էին, որ մարդկանց որոշ խմբեր խանգարում են իրենց կայսերական նկրտումներին, այդ իսկ պատճառով ծայրահեղ քայլերի դիմելը դիտում էին որպես օրինական և անհրաժեշտ օրինաչափություն: Այս մասին Gazete Duvar պարբերականում իր վերլուծական հոդվածում գրում է Յեքթան Թուրքյըլմազը:
Հոդվածագիրը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է և պատմական ճակատագրական պահ, որը պետք է նորից ու նորից ուսումնասիրվի:
«Այս ցեղասպանությունը մասշտաբային իրողություն է և մեզ անընդհատ նոր իրադարձություններ կպատմի՝ անգամ 3 դար անց: Ցեղասպանության հիմնական մեղավոր երիտթուրքական քաղաքական էլիտան որոշումներ էր ընդունում կայսերական մտքերով ու երազանքներով, այդպիսի որոշում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության կազմակերպումը, այլ նաև Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելը: Երիտթուրքերի հիմնական նպատակն արդեն քանդվող Օսմանյան կայսրությունը կրկին ոտքի հանելն էր` իր տարածքային նախկին մեծությամբ ու կայսերականությամբ: Պատերազմ հայտարարելուց նրանք հիմնվում էին հին կրոնական սովորույթների վրա. պատերազմ կհայտարարենք իսլամի հակառակորդներին»,- գրում է Թուրքյըլմազը:
Իհարկե, երիտթուրքերը վառ իսլամիստներ չէին, բայց պետք եղած ժամանակ կրոնական տեսանկյունն օգտագործում էին իրենց շահերին հասնելու համար:
«Թուրքիայի ոչ մի իշխանություն, մինչև այսօր էլ, ամբողջովին չի հրաժարվել իսլամիզմից: Երիտթուրքերն իրենց տեսնում էին ապագա հզոր կայսրության գագաթին, և ցեղասպանությունն այն կարևոր գործոններից մեկն էր, որը պետք է ապահովեր կայսրության հզորության վերականգնումը: Բայց այն հակառակ արդյունքն ունեցավ ու վերածվեց կայսերական աղետի»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով. «Այս պատմությունը գրված է այսօրվա՛ համար, այսօրվանի՛ց նայելով այդ դեպքերին, հնարավո՞ր է արդյոք չհիշել անպատժելիության հիմքի վրա դրված կայսերական ագրեսիան»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ